424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանացել է հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին (ՖՈՏՈ)

10:59
11 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նախօրեին այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Пашинян, Альянс Франсез

Դրա ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, տեսաուղերձով ներկաներին է դիմել Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին, ովքեր բարձր են գնահատել հայկական Ալիանս ֆրանսեզի գործունեությունը՝ մեր երկրում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածման գործում: Այնուհետև դիպլոմներ են հանձնվել Ալիանս ֆրանսեզի այս տարվա լավագույն աշակերտներին:

Пашинян, Альянс Франсез

Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն վարչապետին է հանձնել Հայաստանում Ալիանս ֆրանսեզի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը: «Ուրախ եմ, որ իմ՝ ֆրանսերեն սովորելու գործընթացն այսպիսի ուշադրություն է գրավում, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ կսովորեն մի քանի օտար լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն: Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ստանալ ներքաղաքական պատճառներով և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ստանալ միջազգային քաղաքական պատճառներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Ֆրանկոֆոնիայի ավանի ազգային տաղավարներով, ծանոթացել ֆրանկոֆոն երկրների ազգային մշակույթին և ավանդույթներին:

Пашинян, Альянс Франсез

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մարզահամերգային համալիր՝ ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի անցկացման վայր, ծանոթացել կատարված կազմակերպչական աշխատանքների արդյունքներին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ