ՀՀ պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային ԻՊ–ին աջակցելու համար

16.12.2015, 18:11
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար։
ՀՀ պաշտպանության նախարարը մեղադրել է Թուրքիային ԻՊ–ին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չորեքշաբթի իր հույն գործընկեր Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մեղադրել է Թուրքիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար։

«Մեզ բոլորիս մտահոգում են հարևանների հետ խնդիրները։ Այսօր միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է մեր տարածաշրջանի վրա։ Իսկ մեր տարածաշրջանում կան պետություններ` ի դեմս Թուրքիայի, որն աջակցում է «Իսլամական պետությանը»», – հայտարարեց Օհանյանը։ 

Նա ընդգծեց, որ Հայաստանը կտրականապես դատապարտում է Անկարայի նման վարքագիծը, ավելին, որ դա անդրադառնում է Հայաստանի ռազմավարական գորընկերոջ` Ռուսաստանի շահերին։–0–