ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը կմասնակցի մարտի 22-ին Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին, որի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարվա վերջին ՀՀ նախագահի ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:–0–