440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ նախագահն առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

19:09
24 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահի նստավայրում սկսվել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ընդունելությունը, որտեղ նախատեսված է հանդիպում ՀՀ իշխանությունների, հասարակայնության և Երևանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մինչ այդ, նախագահ Սերժ Սարգսյանը և Սրբազան Քահանայապետը ՀՀ նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում առանձնազրույց են ունեցել:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանը՝ Հայաստան այցի հրավերն ընդունելու և առաջին քրիստոնյա երկիր այցելելու, մեր հինավուրց հողին և բազմաչարչար ժողովրդին օրհնություն և ջերմություն բերելու համար:

Հանդիպումից հետո, արարողակարգի համաձայն, տեղի է ունեցել նվերների փոխանակում: ՀՀ Նախագահը Հռոմի Պապին նվիրել է «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը:

Նախագահի նստավայրում Սրբազան Քահանայապետի այցի ժամանակ մարվել և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ են դրվել «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ, որոնք ձևավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ: Հանրապետության Նախագահը դրանք ևս նվիրել է Ֆրանցիսկոս Պապին:

Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի և Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաև Պապի հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը և Ֆրանցիսկոս Պապի զինանշանը: Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձևաչափը կրում է խորհրդանշական իմաստ՝ ցույց տալով առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս Պապի կատարելիք այցը, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս Պապին՝ Հայաստանի կողմից Վատիկանին նվիրաբերած Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի, Երևանի «Հայաստանը առաջին քրիստոնեական պետություն» անվանումով հուշարձանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի և Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի գմբեթների ներսի խորապատկերներին:

Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին նվիրված հուշամեդալ: Ֆրանցիսկոս Պապը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից նվեր է ստացել նաև այդ հուշամեդալը, որի դիմերեսին՝ Խոր Վիրապի վանքն է Արարատ լեռան ֆոնի վրա և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները:

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է Հայաստանի հանրապետություն իր այցի առիթով հատուկ պատրաստված հուշամեդալի մայր օրինակը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը