419.96
4.23
389.72
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ–ն հավանություն տվեց Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի պաշտպանական վարկի համաձայնագրին

12:26
16 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանին տրամադրվող 100 մլն դոլարի ռուսական պաշտպանական վարկի համաձայնագրի նախագիծը վավերացման նպատակով փոխանցվել է ՀՀ Ազգային ժողով։

Համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ։

Ըստ փաստաթղթի` Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի պետական արտահանող վարկ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար։

Վարկը կտրամադրվի տարեկան 3% տոկոսադրույքով 15 տարի մարման ժամկետով (2023–2037թթ.)։ Հայաստանը վարկային միջոցներից պետք է օգտվի 2018–2022 թթ.–ին։

Համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի հոկտեմբերի 24–ին։

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ հայկական կողմը վարկն օգտագործում է հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար։ Կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր պայմանագրի արժեքի ոչ պակաս քան 10 տոկոսը։

Փաստաթղթում նաև նշվում է, որ համաձայնագիրն ուղղված է երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

2015 թ.–ի հունիսին ստորագրվել էր համաձայնագիր ՌԴ–ի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի պետական արտահանման վարկ տրամադրելու մասին` ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար։ Վարկը տրամադրվել է 13 տարով` 3 տարի արտոնյալ ժամկետով և տարեկան 3% տոկոսադրույքով։ Վարկի շրջանակում Հայաստանը ՌԴ–ից գնում է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ռազմամթերք, «Իգլա–Ս» զենիթահրթիռային համալիրներ և այլ տեխնիկա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
11:52
03 Ապրիլի 2024
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (ՎիԴԵՈ)
Երկնքի մի կտոր երկրի վրա․ Սուրենյանը գեղեցիկ տեսանյութ է հրապարակել․ ՎիԴԵՈ
15:02
02 Ապրիլի 2024
Փոխվել են երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները․ ՆԳՆ–ն իրազեկում է (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, վարորդներ․ երթևեկի կանոնների խախտման տուգանային միավորները փոխվել են․ ՎԻԴԵՈ
10:14
02 Ապրիլի 2024
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
Դատախազությունը պահանջում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ
10:05
02 Ապրիլի 2024
Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու․ ՎԻԴԵՈ
09:45
02 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ
19:37
01 Ապրիլի 2024
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանին կից բոլոր մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
17:25
01 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ կգործարկվի
14:51
01 Ապրիլի 2024
Հայաստան են ժամանել ամերիկացի ռազմական հրահանգիչներ
Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն