ՀՀ ՊՆ աշխատակից է ձերբակալվել կաշառք ստանալու պահին

15.03.2016, 15:33
ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից է ձերբակալվել առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ։
ՀՀ ՊՆ աշխատակից է ձերբակալվել կաշառք ստանալու պահին

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Առանձնակի մեծ չափերի կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է ՀՀ ՊՆ դեպարտամենտի աշխատակից Արսեն Շիրինի Ղարիբջանյանը, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է գերատեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ձերբակալումն իրականացրել էՀՀ ՊՆ ՌՈ Հատուկ օպերատիվ ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումով

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ –0–