542.18
7.56
481.98
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ. հայտարարվել է հետախուզում

16:34
15 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր 44.199.463 ՀՀ դրամի չափով:

«Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ», - հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Բացի այդ, Միհրան Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օրենքով և կառավարության որոշումներով նախատեսված պահանջների խախտմամբ, ապրանքներ ձեռք բերելու և ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել վստահելի անձանց միջոցով իր կողմից կառավարվող, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

«Այսպես, Միհրան Պողոսյանը 2011-2016թթ-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետև իբրև այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող` առևտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը՝ նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ», - նշվում է հաղորդագրությունում:

Ավելին, 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները, իսկ նույն տարվա հոկտեմբեր ամսին նրա անմիջական մասնակցությամբ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն համապատասխան պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք: Այնուհետև Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

Միհրան Պողոսյանը, ի պաշտոնե արտոնություններ և առավելություններ տրամադրելու եղանակով հովանավորելով նշված կազմակերպությանը, 2014թ. ապրիլի 17-ին փաստացի իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ընկերությունը 2014-2016թթ անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություններ է մատուցել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` Միհրան Պողոսյանի հովանավորչությամբ կատարելով գույքի գնահատումների գերակշիռ մասը, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեի՝ հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

«2019թ.-ի ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով նշանակվել են ֆինանսատնտեսական ստուգումներ և փորձաքննություններ` հնարավոր այլ չարաշահումները բացահայտելու ուղղությամբ:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:43
22 Ապրիլի 2019
ՕՐՎԱ ՖՈՏՈ. վարչապետը հրապարակել է լուսանկար երկու «չեմպիոնների» հետ
Վարչապետը երկու «չեմպիոնների» հետ լուսանկար է հրապարակել։  
22:36
22 Ապրիլի 2019
Սերժ Սարգսյանը խոստացել է «կոտրել» լռությունը. «Երբ ժամանակը գա, կարող է հարցերի քչություն լինել»
Սերժ Սարգսյանը խոստացել է «կոտրել» լռությունը. «Երբ ժամանակը գա, կարող է հարցերի քչություն լինել»:
20:50
22 Ապրիլի 2019
Կադրեր և բարձր աշխատավարձ. Փաշինյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
Փաշինյանի խոսքով,Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիական երկրի, և տեխնոլոգիական ոլորտը, տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը:
19:30
22 Ապրիլի 2019
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։
19:06
22 Ապրիլի 2019
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով, մաս 3. բանկը 10 տարում տեղաբաշխել է 18,5 մլրդ դրամի պարտատոմս (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով, մաս 3. բանկը 10 տարում տեղաբաշխել է 18,5 մլրդ դրամի պարտատոմս:
18:13
22 Ապրիլի 2019
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ:
15:45
22 Ապրիլի 2019
Ուշադրություն, ծնողներ. գործարկվել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման կայքը
Ուշադրություն, ծնողներ. գործարկվել է երևանյան դպրոցներում առաջին դասարանցիների տվյալների ստուգման կայքը:  
15:29
22 Ապրիլի 2019
Հեռուստացույց և տուգանք. ինչպես է Միրզոյանը փակել պարտքերը
Արարատ Միրզոյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում պատմեց իր վարկային խնդիրների և հեռուստացույցի գնելու մասին:
15:05
22 Ապրիլի 2019
Հայկական անձնագրի վարկանիշը վերջին 3-4 տարիներին ակտիվ աճում է. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության անձնագրի վարկանիշն ակտիվ աճում է վերջին 3-4 տարիներին:
14:34
22 Ապրիլի 2019
Հայաստանը ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հույս ունի կարճաժամկետ կտրվածքով
Հայաստանը ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի կարճաժամկետ հեռանկարում ազատականացման հույս ունի:
14:11
22 Ապրիլի 2019
Գեղամ Գևորգյանն ընտրվել է ՏՄՊՊՀ նախագահ
Այդ պաշտոնում նա փոխարինել է Արտակ Շաբոյանին:
12:11
22 Ապրիլի 2019
Պատգամավորն առաջարկում է փակել Երևանի մերսման սրահները` որպես տրաֆիքինգի օջախներ (ՎԻԴԵՈ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երկուշաբթի խորհրդարանում հանդես է եկել Երևանի մերսման բոլոր սրահները փակելու առաջարկով: