ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական է տվել` պանամական սկանդալի ֆոնին

18.04.2016, 13:51
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել` պանամական սկանդալի ֆոնին:
ՀՀ ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական է տվել` պանամական սկանդալի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարական է տվել` պանամական սկանդալի ֆոնին:

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին»,– նշվում է Պողոսյանի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածել է ԴԱՀԿ–ի մամուլի ծառայությունը։

Պողոսյանն անընդունելի է համարել, որ իր անձը պատճառ դառնա Հայաստանի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի։

«Ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու», – հայտարարել է Պողոսյանը։ –0–