ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ Գերմանիայի և ԱՄՆ–ի ռազմական համագործակցության ընդլայնումը։
Ավելի վաղ Ադրբեջանն ու Rheinmetall գերմանական զինագործական կոնցեռնը հռչակագիր են ստորագրել «ապագա երկկողմ համագործակցության» մասին, իսկ հունիսի 26–ին Բաքվում կայացած ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերում առկա Bell-412 ամերիկյան ուղղաթիռները։
Загружается новость ... "Лево"
«Այս հարցը բարձրացվել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի` Գերմանիա կատարած այցի ժամանակ։ Առանց մանրամասների կարող եմ ասել, որ այն բացատրությունները, որոնք տվել է գերմանական կողմը, մեզ ամբողջությամբ բավարարել են», – ասաց Բալայանը երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, աշխատանք է իրականացվել նաև ուղղաթիռների հարցով։
«Այդ ուղղաթիռները չեն արտադրվել ԱՄՆ–ում։ Լիցենզիայով դրանք արտադրվում են մի քանի երկրներում և ձեռք են բերվել ոչ ռազմական նպատակներով օգտագործման համար», – ասաց Բալայանը։–0–