ՀԱՊԿ երկրները սպառազինության ստանդարտացման փաստաթուղթ են ստորագրել
20:24
14 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ երկրների առաջնորդները փաստաթղթեր են ստորագրել ռազմական կադրերի համատեղ պատրաստման և ռազմական տեխնիկայի ստանդարտացման մացին, տեղեկացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ստորագրվել է որոշում ռազմական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի, ինչպես նաև ՀԱՊԿ–ի շրջանակում սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման մասին», – ասաց Սարգսյանը` ամփոփելով ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքները։ –0–