420.79
4.21
388.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Գուլիվերում» առկա է եղել առանց պատշաճ մակնշման կաթնամթերք, ինչպես նաև ժամկետանց մակարոնեղեն. ԱՆ

11:41
04 Հուլիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Գուլիվեր» մանկապարտեզում աղիքային վարակների հետ կապված աշխատանքներն ավարտվել են, ամփոփվել են իրականացված հետազոտությունների արդյունքները, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նշված մանկապարտեզում արձանագրվել էին սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների խախտումներ, ինչն էլ տվյալ նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխայի հիվանդանալու պատճառ էր դարձել։ Այս երեխաներից 22-ի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ, իսկ 9-ի մոտ մանրէաբանական հետազոտությունների արդյունքում անջատվել էր շիգելա զոննե՝ դիզենտերիա։

Загружается новость ... "Лево"

Անջատված հարուցիչը բնորոշ է սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակի, որի առաջացման հավանական պատճառը կարող է դիտարկվել սննդամթերքի երկրորդային աղտոտվածությունը։ Դրա մասին են վկայում նաև խոհանոցում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքների շեղումները (խոհանոցի արտաքին մակերեսներից վերցված նմուշներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), նշում է գերատեսչությունը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մանկապարտեզում իրականացված պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, սառնարանում առկա է եղել առանց պատշաճ մակնշման կաթնամթերք (մածուն), ինչպես նաև ժամկետանց մակարոնեղեն: Տրվել են անհամապատասխանությունները վերացնելու հանձնարարականներ, իսկ ժամկետանց և մակնշման թերություններով սննդամթերքը ոչնչացվել է:

«Չնայած աղիքային վարակների սեզոնային ակտիվացմանը, «Գուլիվեր» մանկապարտեզում արձանագրված աղիքային վարակի դեպքը վկայում է տեղային բռնկման մասին: Այդ է փաստում կարճ ժամանակահատվածում համաճարակաբանորեն միմյանց հետ կապ ունեցող դեպքերի արձանագրումը, որը բնորոշ է աղիքային վարակների, տվյալ դեպքում՝ դիզենտերիայի, գաղտնի շրջանին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ «Գուլիվեր» մանկապարտեզում հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում աղիքային վարակներով հիվանդացել է 33 երեխա, որոնցից 9-ը հոսպիտալացվել են, մյուսները ստացել են ամբուլատոր բուժում: Հիվանդների հետազոտությունների արդյունքում 22 հիվանդի մոտ հաստատվել է շիգելա հարուցչի ԴՆԹ-ի առկայությունը, իսկ 9-ի մոտ, մանրէաբանական հետազոտությունների արդյունքում, անջատվել է շիգելա զոնե:–0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ
15:16
03 Ապրիլի 2024
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում
Ապրիլի 5-ից Հայաստանում գործարկվելու է բոնուսային համակարգ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար․ ի՞նչ է փոխվում