551.42
7.27
484.72
+4
Եղանակը Երևանում
Հայ
Արամ MP3-ը և Գարիկ Պապոյանը Հ1–ով նոր հաղորդում կվարեն (ՖՈՏՈ)
14:30
07 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հաղորդմամբ կներկայանան սիրված երգիչ, հումորիստ Արամ MP3-ին և Գարիկ Պապոյանը:

Загружается новость ... "Лево"

«Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո, հաղորդում է Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը։

Նախագիծը հիշեցնում է ողջ աշխարհում հայտնի և սիրված «Երեկոյան շոու» ձևաչափը: Հաղորդավարները ծրագրի շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան և համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր և կարևոր իրադարձությունները:

Арам MP3 и Гарик Папоян

Հանդիպումը ոչ պաշտոնական ձևաչափ կունենա, հագեցած կլինի հումորային բեմականացումներով, երաժշտական համարներով և շատ ու շատ զվարճալի ու ուշագրավ տեսանյութերով: Հյուրերը հաղորդավարների հետ միասին կմասնակցեն նաև ժամանցային ու ինտերակտիվ խաղերի:

««Լավ երեկո»-ն խոստանում է հեռուստադիտողներին լավ տրամադրություն փոխանցել և հետաքրքիր ժամանց ապահովել», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի վերջին, որով և կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:22
18 Դեկտեմբերի 2018
Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները բյուջեի մասին (ՎԻԴԵՈ)
Բյուջեով  քաղաքի աշխատանքների  ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները բյուջեի մասին:
19:46
18 Դեկտեմբերի 2018
17 նախարարությունից կմնա 12–ը. կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում. ԶԼՄ
17 նախարարությունից կմնա 12–ը. կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում:
19:09
18 Դեկտեմբերի 2018
425 միլիոն դրամի վնաս. ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը
425 միլիոն դրամի վնասի. ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը:
18:57
18 Դեկտեմբերի 2018
Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն
Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն:
18:30
18 Դեկտեմբերի 2018
Ուշադրություն վարորդներին. Երևանի կենտրոնական փողոցների երթևեկը կդադարեցվի դեկտեմբերի 18–21–ը
Ուշադրություն վարորդներին. Երևանի կենտրոնական փողոցների երթևեկը կդադարեցվի դեկտեմբերի 18–21–ը:
17:47
18 Դեկտեմբերի 2018
Ոստիկանության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
Ոստիկանության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ:
15:55
18 Դեկտեմբերի 2018
Երևանի` 2019 թվականի բյուջեի նախագիծը քննադատության է արժանացել. քաղաքապետարանում «Նովոստի–Արմենիա»–ին ներկայացրել են մանրամասները
2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծն առայժմ քննարկման փուլում է և կընդունվի դեկտեմբերի 25–ին Ավագանու խորհրդի նիստում։
14:35
18 Դեկտեմբերի 2018
Հայաստանի խորհրդարանը կուսումնասիրի ապօրինի հարստացման դեպքերը
Հայաստանի նոր խորհրդարանում  ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ:
14:19
18 Դեկտեմբերի 2018
Երևան-Կազան ուղիղ չվերթեր են գործարկվում
Նոր տարվա տոներին Կազանի օդանավակայանում բացվում են երեք նոր չվերթեր դեպի Երևան:
11:42
18 Դեկտեմբերի 2018
ԶԼՄ–ները հայտնում են Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ամսաթիվը
Ի սկզբանե ծրագրվում էր նիստը գումարել հունվարի 7–ին։
11:11
18 Դեկտեմբերի 2018
Հայտնի է դարձել, թե երբ Հայաստանի նախագահը կտեղափոխվի
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն օրենք է ստորագրել, որի համաձայն, Բաղրամյան 26–ի շենքը կդառնա նրա նստավայրը:
10:26
18 Դեկտեմբերի 2018
Հայաստանի որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: