ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Տեխասը դարձավ ԱՄՆ–ի 46–րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Asbarez.com–ի հաղորդմամբ, Տեխասի ներկայացուցիչների պալատն ուրբաթ միաձայն «կողմ» է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչող 191–րդ բանաձևին։ Այսպիսով, նահանգը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Ամերիկայի հայկական համագումարի (ANCA) նախագահ Նոռա Հովսեփյանը երախտագիտություն է հայտնել Ներկայացուցիչների պալատին` միաժամանակ նշելով, որ սա «անհավանական հաղթանակ է»։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի, Չեխիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-