526.4
7.25
475.99
+21
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը

11:45
22 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը։

ԱԺ պատգամավորների 64 կողմ, 31 դեմ և 0 ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հավանության արժանացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը։ 

Դեմ քվեարկեցին « «Ծառուկյան» և «Ելք» պատգամավորական խմբակցությունների պատգամավորները:

Ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա:

Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան ունենալու սկզբունքի վրա։ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ յուրաքանչյուր բաժնում նշված են նախորդ 9 ամսում կառավարության կողմից իրականացված ախտորոշման արդյունքում բացահայտված խնդիրները և դրանց առարկայական լուծումները:

Դրանք միտված են թե´ շարունակելու կառավարության կողմից 9 ամսվա ընթացքում արդեն կատարված նախաձեռնություններին, թե´ երկարաժամկետ զարգացման հիմքեր են դնում՝ նախատեսելով առարկայական միջոցառումներ, որոնք մոտակա 5 տարում հստակորեն նշված ժամկետներում կառավարությունը պատրաստվում է իրականացնել:

Հստակ ամրագրված են այն առաջնահերթությունները և տեսլականը, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում, այն է՝ ազատ, անկախ Հայաստանի ու Արցախի խորացող կապը և Հայաստանի անվտանգությունը՝ որպես տնտեսական զարգացման գրավական:

Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:

«Կարծում եմ՝ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ խնդիրներ է դրել իր առջև: Մենք ֆիքսել ենք, թե ինչ նպատակի ենք ցանկանում հասնել և´ տնտեսության, և´ գործազրկության, և´ նվազագույն աշխատավարձի, և´ արտահանման ծավալների, ինչպես նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության առումով: Բացի այդ, ըստ ոլորտների հստակ ձևակերպել ենք այն գործողությունները, բարեփոխումները և անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է անենք, որպեսզի հասնենք այդ նպատակին», - ասել է վարչապետ Կարապետյանը` անդրադառնալով ծրագրին։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
08:00
23 Օգոստոսի 2019
Հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` օգոստոսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:18
22 Օգոստոսի 2019
Փրկված կյանքեր. Արսեն Թորոսյանը տվյալներ է ներկայացրել օնկովիրահատությունների վերաբերյալ
Հայաստանի առղջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինֆոգրաֆիկա է հրապարակել