ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻ նախարարությունը զգուշացնում է, որ այսօր` հունիսի 25–ին, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6։
«Այս դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիդրոմետի հաղորդմամբ, հունիսի 25-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանն իր հերթին տեղեկացրել է, որ հունիսի 29-30-ը օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճանի։–0–