Արտաշատի ԲԿ-ից դուրս են գրվել կորոնավիրուսից հետո բուժված 83-ամյա և 75-ամյա պացիենտներ

18.04.2020, 10:45
Արտաշատի ԲԿ-ից դուրս են գրվել կորոնավիրուսից հետո բուժված 83-ամյա և 75-ամյա պացիենտներ
Արտաշատի ԲԿ-ից դուրս են գրվել կորոնավիրուսից հետո բուժված 83-ամյա և 75-ամյա պացիենտներ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Արտաշատի բժշկական կենտրոնը ուրախալի լուր է հայտնել:

Загружается новость ... "Лево"

«Այսօր Կենտրոնից առողջացած դուրս են գրվել COVID-19 ախտորոշմամբ 83-ամյա և 75-ամյա երկու պացիենտներ՝ 14-օրյա ստացիոնար բուժօգնություն ստանալուց հետո»,- նշվում է Արտաշատի ԲԿ-ի Facebook-յան էջում:

Նշվում է, որ 75-ամյա տղամարդու հետ նույն ախտորշմամբ բուժօգնություն է ստացել նաև նրա 65-ամյա կինը:

«Հիվանդությունը հաղթահարած մեր պացիենտներին, ովքեր այս ողջ օրերի ընթացքում շրջապատված են եղել մեր բուժանձնակազմի հոգատարությամբ ու ջերմությամբ, մաղթում ենք ամուր առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք»,- նշում են հիվանդանոցից:

Ապրիլի 18–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1248 դեպք, առողջացել է 523 մարդ, 20 մարդ, ցավոք մահացել է։-0-