416.73
4.22
388.6
+26
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկների աշխատավարձերը Հայաստանում 2019թ.–ին կբարձրանան. նախարարի պաշտոնակատար

15:41
07 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2019 թվականին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում աշխատող բժիշկների աշխատավարձերի բարձրացմանը կհատկացվի 5.4 մլրդ դրամ, չորեքշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետբյուջեի նախագծի ներկայացման ընթացքում ասաց Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Նախագծով նախատեսվում է, որ բժիշկների միջին աշխատավարձը 178 հազար դրամից կդառնա 240 հազար դրամ, բուժքույրերինը` 80 հազար դրամից 120 հազար դրամ, իսկ կրտսեր բժշկական անձնակազմինը` 80 հազար դրամից մինչև 100 հազար դրամ։

«Խոսքը պոլիկլինիկաների անձնակազմի մասին է, որոնց բյուջեն մենք ավելացնում ենք։ Աշխատավարձերն արդեն ավելացել են այս տարի և կբարձրանան նաև հաջորդ տարի»,– ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ սրանք միջինացված ցուցանիշներ են, և բժիշկներն իսկապես ստանում են «ինչ–որ մեկը մի քիչ շատ, մյուսը` մի քիչ պակաս»։ Թորոսյանի խոսքով, աշխատավարձերի բարձրացումը երկու հիմնական նպատակ է հետապնդում։

«Բժիշկները չպետք է «ստվերային» եկամուտ սպասեն իրենց պացիենտներից։ Ավելին, ես կարծում եմ, որ բժիշկների` իրենց աշխատանքից բավարարված լինելուց շատ բան է կախված` պացիենտի նկատմամբ վերաբերմունքից մինչև բուժման ընթացքը»,– ասաց Թորոսյանը։

Загружается новость ... "Право"

Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, եկամտային հոդվածը կազմում է 1.5 տրլն դրամ, ծախսայինը` 1.6 տրլն դրամ, պակասուրդը` մոտ 150 մլրդ դրամ։ Պետբյուջեի նախագծի համաձայն, կապիտալ ծախսերը 2018 թվականի համեմատ կաճեն`2018 թվականին սպասվող ՀՆԱ 2.3 տոկոսի փոխարեն, 2019 թվականին դրանք կկազմեն ՀՆԱ 3 տոկոս։

Ծախսերի կառուցվածքում հիմնական տեշակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական և մշակութային ոլորտներին` բոլոր ծախսերի շուրջ 44 տոկոսը, պաշտպանության և հանրային կարգի պահպանությանը` 24 տոկոս, տնտեսության իրական հատվածը` 12.3 տոկոս, պետբյուջեի մոտ 10 տոկոսը կուղղվի պետպարտքի սպասարկմանը, 3.2 տոկոսը` համայնքային բյուջեի դոտացիաներին, 5.8 տոկոսը` պետիշխանության մարմինների ծախսերին ($1 – 487,88 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին
13:40
25 Ապրիլի 2024
Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ քաղաքացիներն աջակցություն են հայտնում Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
Քաղաքացիները փորձում են փողոցներ փակել՝ աջակցություն հայտնելով Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
12:45
25 Ապրիլի 2024
Ապրիլի 28–ին Երևանի որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ուշադրություն․ ապրիլի 28–ին Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
11:47
25 Ապրիլի 2024
Քրվարույթ է նախաձեռնվել նախօրեին Երևանում բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
Կինը ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել ոստիկանի մարմնի տարբեր հատվածներին
11:17
25 Ապրիլի 2024
Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները
12:41
24 Ապրիլի 2024
Չենք մոռանա, ֆրանսիացիներն ու հայերը հավերժ միասին են․ Մակրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Եկեք պահպանենք զանգվածային սպանությունների, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը, գրել է Մակրոնը