Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 194 նոր դեպք, առողջացել է 102 մարդ, 3 մարդ մահացել է

20.07.2021, 11:14
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 194 նոր դեպք, առողջացել է 102 մարդ, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 194 նոր դեպք, առողջացել է 102 մարդ, 3 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 716 դեպք, որոնցից 218 529 -ն` առողջացած, 4572-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3503 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 277 470 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 6299 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 նոր դեպք: Ունենք 102 առողջացած և 3 մահվան դեպք:–0–