438.03
4.45
404.16
+7
Եղանակը Երևանում
Հայ

Ուստարին ՀՊՏՀ–ում մեկնարկեց դասադուլով. Նախարարությունը չի միջամտի (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

17:28
02 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները երկուշաբթի դասադուլ են անցկացրել` կրթական ոլորտում կառուցակարգային բարեփոխումներ իրականացնելու պահանջով։ Մի քանի ժամով փակելով բուհի մուտքը` ակցիայի մասնակիցները «Բարեփոխումներ» պաստառներով և վանկարկումով շարժվել են դեպի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենք։

Ուսանողները վճռական են դասադուլը շարունակելու հարցում և պահանջում են իշխանությունների անհապաղ քայլեր։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել իրավիճակը։

Նախաձեռնող խմբի հայտարարությունը

Забастовка_Экономический университет.jpg

Մի քանի տասնյակ ուսանողների դասադուլը կազմակերպել է «Հանուն որակյալ կրթության» ֆեյսբուքյան խումբը։ Առիթը ՀՊՏՀ–ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն էր, ում ակցիայի մասնակիցները համարում են մոլի ռեֆորմիստ և կրթական համակարգի բարեփոխման գաղափարի հետևորդ։

Նախօրեին` սեպտեմբերի 1–ին, նախաձեռնող խումբը սոցցանցերում հայտարարություն է տարածել, որում նշել էր դասադուլի պատճառները, ինչպես նաև համալսարանի և նախարարության ղեկավարությանն առաջադրած պահանջները։

Ակտիվիստներն իրենց հայտարարություններում նշում են, որ իրենց բողոքի նպատակը ոչ թե ռեկտորի նախկին պաշտոնակատարին պաշտպանելն է, այլ դասավանդման որակը, որի համար մեծ գումարներ են վճարվում (տարեկան ուսման վճարը կազմում է մոտ 1275 դոլար)։

Ռեկտորի պաշտոնակատարի հրաժարականի պատճառը


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը հեռացել է պաշտոնից սեփական դիմումի համաձայն 2018 թվականի դեկտեմբերին։ 2018 թվականի արդեն դեկտեմբերի 20–ին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու անդամ, ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը։

Արդեն մի քանի ամիս անց բուհում նրա գործունեությունից սկսել են դժգոհել` նկատելով կամ արմատական փոփոխությունների, կամ կադրային զտումների փորձեր։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա դոկտորական թեզում գրագողության տարրեր կան։

Հայրապետյանի փեզի թեման քննարկվել է դասախոսների կողմից, որոնք վերջեչս անցկացված մրցույթի արդյունքում կորցրել են աշխատանքը կամ առհասարակ չեն մասնակցել մրցույթին։ Նրանք պնդում են, որ մրցույթն անօրինական էր, և արդեն դատարան են դիմել։

Հայրապետյանը խոստովանում է, որ դոկտորականի տեսական հատվածում բացակայել են հղումները, բայց գրագողության մեղադրանքները չի ընդունում։

Օրենքի գերակայությունը հանգամանքներից կարևոր է

Забастовка_Экономический университет.jpg

Ծավալվող սկանդալի ֆոնին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ռուբեն Հայրապետյանի հետ և համոզել նրան լքել պաշտոնը։ Նրա խոսքով, Հայրապետյանի մասամբ ընդունել է իր «մեղքը» և համաձայնել դոկտորական թեզի վերաբերյալ որոշ փաստարկների հետ։

«Կարծում եմ, որ այդ քայլը հերթական անգամ պետք է ապացուցի մեր քաղաքացիներին, որ օրենքի գերակայությունը և արժեհամակարգը մեզ համար ավելի կարևոր է, քան այլ հանգամանքներ, լինեն դրանք պրոֆեսիոնալ հմտությունները, որոնցով օժտված է Հայրապետյանը, քաղաքակամ հայացքները, անձնական հարաբերությունները կամ աշխատանքային նշանակալի ձեռքբերումները»,– գրել է նախարարն իր Ֆեկսբուքում։

Նոր նշանակումը և դժգոհության ալիքը

Забастовка_Экономический университет.jpg

Օգոստոսի 22–ին Հարությունյանի հրամանով բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը։ Նշանակումը դժգոհության նոր ալիք է բարձրացրել, քանի որ նրան կապում են բուհի պահպանողական դասախոսական կազմի հետ։

ՀՊՏՀ նախկին պրոռեկտոր Տիգրան Մնացականյանն այդ կապակցությամբ իր Ֆեկսբուքում գրել է, որ համալսարանը վերադարձել է «ակադեմիական ֆեոդալիզմի»։

Դժգոհության ֆոնին Գալոյանի աշխատանքներում նույնպես գրագողություն է հայտնաբեվել։

Նախարարության դիրքորոշումը

Забастовка_Экономический университет.jpg

«Նախարարությունը չի միջամտելու բուհի ներքին հարցերին։ Մենք նախընտրում ենք միջամտել օրենքով նախատեսված ծայրահեղ դեպքերում»,– «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին գերատեսչությունից։

Նշեցին, որ չեն խոչընդոտելու ոչ մի թեկնածուի ռեկտորի ընտրություններում, որոնք կանցկացվեն ՀՊՏՀ Հոգաբարձուների խորհրդի ժողովում։

Բուհի մասին

Забастовка_Экономический университет.jpg

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որպես ինքնուրույն միավոր հիմնադրվել է 1975 թ.-ի օգոստոսի 6-ին և տեղակայվել՝ Աբովյան 52 հասցեում։ ԲՈՒՀ-ի անվանումը սկզբում եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։ 2006 թվականին այն վերանվանվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 1995 թվականից ԲՈՒՀ-ը տեղափոխվեց Նալբանդյան 128 հասցե։ ՀՊՏՀ-ի կազմում կա 6 ֆակուլտետ, որոնցից 5-ը գտնվում են Նալբանդյան 128 հասցեում, իսկ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը գտնվում է Զեյթուն թաղամասում։ ՀՊՏՀ-ի կազմում գործում է 25 ամբիոն։ ՀՊՏՀ-ն մասնաճյուղեր ունի Գյումրիում և Եղեգնաձորում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը