481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
19:40
31 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը` մի ահազանգ ստացվել է մայիսի 29–ին, ևս երեքը` հաջորդ օրը, ընդ որում` երկու դեպքում խոսքը գյուրզայի մասին էր։

Այդ կապակցությամբ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է պարզել օձագետներից և թունաբաններից, թե արդյո՞ք սողունների նման ակտիվացումը նորմալ է, ինչպես վարվել, եթե օձ ես հանդիպում, ինչպես հասկանալ դրանց թունավոր կամ չթունավոր լինելը, ինչպես նաև առաջին օգնության ինչպիսի քայլեր ձեռնարկել, եթե խայթոցից խուսափել չի ստացվել։

Անսպասելի ակտիվացում

Հայաստանի բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ, օձագետ Արամ Աղասյանի խոսքով, օձերի ակտիվացումը նրանց կենսաբանական առանձնահատկությունների հետևանք է, կապված է շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխության հետ և այս պահին նորմայի սահմաններում է։

«Սովորաբար գարնանային ջերմացման այս ժամանակահատվածում սողուններն արթնանում են քնից, ակտիվանում են և անցնում են նորմալ կենսակերպի»,– ասաց նա։

Սակայն այս տարի, ինչպես նշեց Աղասյանը, օձերը շատ անսպասելի են ակտիվացել, այլ ոչ աստիճանաբար` երկարատև անձրևներից հետո կտրուկ ջերմացման ֆոնին։ Միաժամանակ հիմք չկա պնդելու, թե նրանց թիվն էլ է ավելացել։

Загружается новость ... "Лево"


Այդ համատեքստում օձագետը հերքեց այն տարածված կարծիքը, որ օձերն ամռանն օձերը հատկապես ակտիվ են։ Ըստ նրա, ամեն ինչ հակառակն է` 25-26 աստիճան տաքությունից բարձր ջերմաստիճանի դեպքում նրանք, նախևառաջ, պատսպարվում են։

Աղասյանը հայտնեց նաև, որ օձերի ակտիվութմունը գարնանը գրեթե ողջ օրվա ընթացքում ժամը 10–ից 18–ն է։

«Ամռան տապի ժամանակ օձերն անցնում են երկփուլ ակտիվության` առավոտյան և երեկոյան ժամերին, երբ օդի ջերմաստիճանն այդքան էլ բարձր չէ»,– ասաց Աղասյանը և նախազգուշացրեց, որ այդ ժամերին հատկապես զգույշ է պետք լինել հով վայրերում` աղբյուրների մոտ և ստվերում։

Զգուշացեք` օձ է

Սողունները սեյսմիկ լսողություն ունեն, այդ իսկ պատճառով, ինչպես պարզաբանեց Աղասյանը, օձին բղավոցներով քշել կամ վախեցնել անիմաստ է։ Դրա փոխարեն օձի հետ հանդիպելիս նա խորհուրդ է տալիս կամ կանգ առնել, կամ դանդաղ հետ գնալ անվտանգ հեռավորության վրա։

«Եթե հեռավորությունը թույլ է տալիս, այսինքն, օձը հեռու է և չի կարող հարձակում կատարել` խայթելու համար, ապա հեռացեք, և օձը նույնպես կհեռանա»,– ասաց փորձագետը։

Նա նաև ավելացրեց, որ ոչ մի դեպքում չի կարելի կտրուկ շարժումներ կատարել կամ փորձել վնասել օձին` դա կստիպի նրան հարձակվել։ Միաժամանակ, ինչպես վստահեցնում է փորձագետը, օձը երբեք առաջինը չի հարձակվում։

Ինչպես իր հերթին նշեց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը, իր պրակտիկայում շատ են դեպքերը, երբ անսթափ վիճակում գտնվող մարդիկ փորձել են բռնել օձին, ինչի հետևանքով սողունը խայթել է նրանց։

«Երբեք մի արեք այդպես` օձերը միշտ պաշտպանվում են, առաջին հերթին` բնազդաբար»,– ասաց նա։

«Ամենից հաճախ միջադեպեր են տեղի ունենում գյուղական բնակավայրերի բնակիչների հետ, ովքեր աշխատում են դաշտային պայմաններում` քաղհան, միրգ–բանջարեղենի բերքահավաք»,– ասաց Գաբրիելյանը և խորհուրդ տվեց ավելի զգույշ լինել դաշտում աշխատելիս` հագնել երկարաճիթ կոշիկներ և աշխատել ձեռնոցներով։

Փորձագետներն ընդգծեցին նաև, որ եթե օձը տուն է մտել, անհրաժեշտ է կանչել ԱԻՆ աշխատակիցներին` հատուկ մասնագետները կբռնեն նրան։

Ինչպես տարբերել գյուրզան լորտուից

Պաշտոնական տվյալներով, Հայաստանի տարածքում բնակվում է 21 տեսակի օձ, որից չորսը` թունավոր։ Դա տափաստանային իժն է, Դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։ Այդ օձերի թույնը քայքայում է հյուսվածքները, ազդում է արյան մակարդելիության վրա, ոչնչացնում է էրիտրոցիտները։

Օձերի բնակության հիմնական արեալներն այն լանդշաֆտներն են, որտեղ առկա է բնական էկոհամակարգ` Հրազդանի կիրճ, Հաղթանակի զբոսայգի, Երևանի հեռուստափարոսի հարակից վայրերը։

Ինչպես նշեց փորձագետը, Երևանի տարածքում բնակվող միակ թունավոր օձը գյուրզան է։

Օձագետը պատմեց թունավոր և ոչ թունավոր լորտուանման օձերի արտաքին տարբերիչ հատկանիշների մասին։

Ըստ նրա, թունավոր գյուրզայի մարմնի և գլխի թեփուկները միանման են, գլխի վրայիններն ավելի փոքր են, մինչդեռ ոչ թունավոր օձերի գլուխը ծածկված է ոչ թե թեփուկներով, այլ խոշոր վահանիկներով։

«Օձի թունավոր լինելը նրա գույնով որոշել հնարավոր չէ»,– նշեց օձագետը և ավելացրեց, որ պետք է նայել նրա մարմնի ձևին։

Փորձագետը նշեց, որ գյուրզայի մարմինը հաստ է, իսկ պոչը` կարճ և բարակ։

«Ոչ թունավոր օձերի մարմինն աստիճանաբար և սահուն վերածվում է երկար պոչի»,– ավելացրեց նա։

Աղասյանի խոսքով, մեկ մետրանոց գյուրզայի հաստությունը կարող է մարդու ձեռքից հաստ լինել, իսկ ոչ թունավոր օձի հաստությունը կարող է համեմատվել ձեռքի բութ մատի հաստության հետ։

Բացի այդ, ինչպես նշեց փորձագետը, ոչ թունավոր օձի բիբերը կլոր են, գյուրզայինը և մյուս թունավոր օձերինը` ուղղահայաց երկարած են, ինչպես կատվինը։

Загружается новость ... "Право"

«Թունավոր օձի խայթոցից տառացիորեն 10 վայրկյան անց կտրուկ ցավ է առաջանում, որը կարելի է համեմատել նույն տեղում մի քանի մեղուների խայթոցի ցավի հետ։ Իսկ ոչ թունավոր օձի խայթոցն ավելի նման է ներարկման կամ քերծվածքի ցավի»,– ասաց նա։

Հայտնի է նաև, որ խայթոցը կարելի է տարբերել նաև խայթոցի հետքերի արտաքին տեսքով` թունավոր օձի խայթոցից մաշկի վրա մնում են երկու վառ արտահայտված սպիներ։

Առաջին օգնությունն օձի խայթոցի ժամանակ

Աղասյանի խոսքով, անկախ նրանից, թե խայթոցն ինչ տեսակի օձ է արել, տուժածին պետք է առաջին օգնություն ցուցաբերել` արտածծել և թքել սպիի արյունը, ինչից հետո տեղափոխել նրան հիվանդանոց։

Ծայրահեղ ծանր դեպքերում, եթե խայթոցը երակին է կպել կամ խոշոր անոթի, մարդը կարող է ապրել մինչև 3 ժամ։ Սակայն, ինչպես հավաստիացրեց Աղասյանը, այսպիսի դեպքերը չափազանց հազվադեպ են։ Սովորաբար տուժածներն ունի 5-10 ժամ` հիվանդանոց հասնելու համար։

Գաբրիելյանն իր հերթին ասաց, որ շատ կարևոր է անշարժացնել վերջույթը և հնարավորինս վերև բարձրացնել այն։ Բացի այդ, կտրականապես արգելվում է քուղ կապել կամ կտրվածքներ անել խայթոցի մասում։

Թունաբանը նաև հերքեց այն միֆը, թե թույնի արտածծումը կարող է վտանգավոր լինել փչացած ատամներով կամ կարիեսով մարդու համար։

«Թույնը կարելի է և պետք է արտածծել։ Թունավորում կարող է լինել միայն բերանի խոռոչի արյունահոսող վերքի առկայության կամ ստամոքսի խոցի դեպքում»,– ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։