+39
Եղանակը Երևանում
Հայ

Մեցո Իգիթյան. իր նախագահության տարում Հայաստանն ունի բոլոր շանսերը ԵՏՄ–ին զարգացման նոր տեխնոլոգիական ազդակ հաղորդելու համար

16:15
08 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ժամանակ ներկա էին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները։

Նիստի մասնակիցներն ամփոփեցին ԵՏՄ մեկ տարվա աշխատանքի արդյունքները, երբ կառույցում նախագահում էր Ռուսաստանը, սահմանեցին եվրասիական ինտեգրման հետագա խորացման առանցքային ուղղությունները, այդ թվում` առևտրի, էներգետիկայի, թվային տնտեսության ոլորտներում, քննարկեցին նաև կազմակերպության գործունեության ընթացիկ և կազմակերպչական հարցերը։

Նիստի արդյունքում հայտարարվեց, որ ԵՏՄ–ում նախագահությունը մեկ տարով փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց հայ բարեկամներին։ Նիստի արդյունքները վերլուծելու, ինչպես նաև ԵՏՄ–ում նախագահության տարում Հայաստանի առջև բացվող հեռանկարները քննարկելու նպատակով «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը զրուցել է Strategy Foundation–ի նախագահ Մեցո Իգիթյանի հետ։

«Նովոստի–Արմենիա». պարոն Իգիթյան, ինչպիսի՞ն են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի հիմնական արդյունքները։

Մ. Իգիթյան. Առաջին հերթին անհրաժեշտ է նշել այն արդյունավետ բանավեճային մթնոլորտը, որը տիրում էր նիստի ժամանակ։ Ակնհայտ էր, որ երկխոսությունն ընթանում է ԵՏՄ–ի հաջողության մեջ անկեղծորեն շահագրգռված առաջնորդների միջև, ովքեր պատրաստ են ջանքեր գործադրել այդ կազմակերպության կայացման ճանապարհին։ Տպավորիչ էին նաև Ռուսաստանի նախագահության ժամանակաշրջանում ԵՏՄ–ում արձանագրված տնտեսական ցուցանիշները, որոնք ներկայացրեց նախագահ Պուտինը։ Այսպես, միության երկրների համախառն ՀՆԱ–ն 2018 թ.–ի առաջին կիսամյակում ավելացել է 2%–ով, 12 %–ով աճել են միության ներսում իրականացվող առևտրի ծավալները` հասնելով 44մլրդ դոլարի։ Արտաքին գործընկերների հետ իրականացվող առևտրաշրջանառությունն ավելացել է 21%–ով` հասնելով 548մլրդ դոլարի։

Այս և շատ այլ ցուցանիշներ վկայում են այն մասին, որ Հայաստանն, ընդունելով ԵՏՄ–ում նախագահության էստաֆետը, կստանա «լավ ժառանգություն» և արդյունավետ օգտագործման դեպքում կարող է միությանը հաղորդել զարգացման նոր ազդակ։

«Նովոստի–Արմենիա». Ձեր կարծիքով, ԵՏՄ գործունեության ո՞ր առաջնահերթ ուղղությունները պետք է լինեն հայկական ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Եվ ի՞նչ է խոստանում ԵՏՄ–ում նախագահության տարին Հայաստանի համար։

Մ. Իգիթյան. Բավականին ընդարձակ հարց է։ Առաջին հերթին հարկ է նշել, որ պետերբուրգյան նիստի ժամանակ արդեն նշվեցին առաջիկայում միության գործունեության հեռանկարային ուղղությունները` եվրասիական ինտեգրման հետագա խորացումը, այդթ վում` առևտրի, էներգետիկայի, թվային տնտեսության ոլորտներում։ Դա ինքնատիպ «ճանապարհային քարտեզ է», որը պետք է հաշվի առնեն Հայաստանի իշխանություններ և առաջիկա տարում կառուցեն իրենց քաղաքականությունը` ելնելով նշված հեռանկարային ուղղություններից։

Սակայն, իմ կարծիքով, Հայաստանը կարող է հատուկ ներդրում կատարել ԵՏՄ–ի թվային տնտեսության զարգացման գործում, և դա հենց պետք է դառնա հայկական կառավարության գործունեության հիմնական վեկտորը։ Միությունում իր նախագահության տարում Հայաստանն ունի բոլոր շանսերը ԵՏՄ–ին զարգացման նոր տեխնոլոգիական ազդակ հաղորդելու համար, դրան կարելի է հասնել ԵՏՄ–ի թվային օրակարգի համաչափ իրականացման միջոցով։
ԵՏՄ թվային օրակարգի իրագործումը կնպաստի մի շարք նպատակների կատարմանը` ԵՏՄ անդամ պետւոյթւոնների տնտեսական ինտեգրմանը; անդամ պետությունների տնտեսությունների անցմանը տեխնոլոգիական նոր դասավորվածության` հաշվի առնելով ազգային շահերը; նորարարությունների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը; ԵՏՄ անդամ պետությունների համար շուկաների հավասար հասանելիության պայմանների ստեղծմանը, թվային տնտեսության շրջանակում բերախիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացմանը:

Հատուկ ուշադրություն անհրաժեշտ է նաև հատկացնել` ԵՏՄ անդամ պետությունների թվային տնտեսության իրավա-նորմատիվ բազայի մշակմանը; մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և իրավունքների պաշտպանության ոլորտում փորձի փոխանակության և առաջարկությունների նախապատրաստմանը, թվային նախաձեռնությունների և նախագծերի խթանմանն ու աջակցությանը:

Վերոնշյալի իրագործումն ընդհանուր առմամբ թույլ կտա ոչ միայն, ինչպես նշվել էր, տեխնոլոգիական նոր ազդակ հաղորդել ԵՏՄ զարգացմանը, այլ նաև խոսել տնտեսական «ֆորսաժի» մասին ոչ միայն մեկ պետության, այլ Եվրասիական ողջ տարածքի շրջանակում:

«Նովոստի-Արմենիա». ԵՏՄ քննադատները նշում են, որ կառույցը, չնայած իր մեծությանը, մոտ 200 միլիոն բնակչությամբ, դեռևս բավարար արդյունավետ չի աշխատում: Ձեր կարծիքով, կբարձրանա, արդյո՞ք, Միության արդյունավետությունը, եթե Հայաստանին հաջողվի իրագործել Ձեր նշած քայլերը: Եվ էլ ի՞նչ խնդիրներ պետք է լուծի Հայաստանն իր նախագահության տարում:

Загружается новость ... "Право"

Մ.Իգիթյան. Ես մի փոքր այլ կերպ կձևակերպեի միտքը` ԵՏՄ-ն ոչ արդյունավետ կառույց չէ, դա կառույց է, որն ամբողջապես չի իրագործել իր ներուժը: Իսկ թվային օրակարգի իրագործումն անդամ երկրներին կբարձրացնի զարգացման որակապես նոր մակարդակի, ինչը կարել կլինի համադրել համաշխարհային վերջին միտումների հետ:

Ինչ վերաբերում է այլ հարցերի, ապա Հայաստանը պետք է լուծի այդ հարցերը ոչ թե մենակ, այլ ԵՏՄ անդամ գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով։ Եվ երկրորդը, գերակա խնդիրներից կնշեի նաև ԵՏՄ—ում «չորսի ազատությունների» սկզբունքի իրականացման հնարավորությունը, որի չմշակված լինելու մասին խոսվել է նաև Սանկտ Պետերբուրգում։

Հիշեցնեմ, որ ԵՏՄ-ում ստեղծվել է նաև ներքին շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղափոխման ազատության մակարդակի կողմնորոշման ինդիկատոր։ Ներքին շուկայի տնտեսական հարաբերությունների սուբյեկտների համար այդ ինդիկատորը պետք է դառնար պրակտիկ գործիք, թիրախային ուղեցույց՝ նրանց ծրագրման համակարգում եվրասիական ինտեգրման շրջանակում աշխարհագրության և/կամ գործունեության ոլորտի զարգացման մասին տնտեսական որոշումներ ընդունելիս:

Սակայն մինչ օրս ԵՏՄ-ում որոշակի խնդիրներ կան կապիտալի կամ աշխատուժի տեղաշարժի հետ, և այն դեպքում, եթե իր նախագահության տարում Հայաստանը կարողանա նպաստել այս խնդրի լուծմանը, ապա հնարավոր կլինի վստահ ասել, որ երկրի միջազգային վարկանիշը Եվրասիական միջավայրում զգալիորեն կբարձրանա։-0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:45
29 Հունիսի 2019
Երեք քույրեր. ոճիր առանց պատժի՞
Անմե՞ղ են, թե՞ մեղավոր. պատմում ենք Ռուսաստանի ամենաաղմկահարույց քրեական գործերից մեկի մասին։
11:27
18 Հունիսի 2019
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Վաշինգտոնի հանդիպումը փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնալու. Աննա Կարապետյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպումը, հերթական անգամ, փոխադարձ մեղադրանքների հարթակ է դառնում:
19:56
23 Ապրիլի 2019
Հայաստանի թավշյա հեղափոխությունը. հետադարձ հայացք իրադարձություններին մեկ տարի անց (ՖՈՏՈ)
Մեկ տարի առաջ ճիշտ այս օրը տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը։
12:00
22 Ապրիլի 2019
Ղարաբաղյան հակամարտություն. ի՞նչ են մեզնից ուզում պացիֆիստները
Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր աշխատավարձով պացիֆիստ են աշխատում:Եվ ես նրանց հարցեր ունեմ տալու։
14:00
01 Ապրիլի 2019
Կոնստանտին Օրբելյանի «մշակութային հեղափոխությունը»
Թատերական հասարակությանը վերջին օրերին հանգիստ չի տալիս այն տեղեկությունը, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրամանով` Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Միաժամանակ, նա պահպանել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
19:24
11 Մարտի 2019
Ինչպե՞ս գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը. ներկայացնում ենք քաղաքագետների կարծիքներ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի նախապատրաստվող հանդիպման կապակցությամբ։
11:34
20 Փետրվարի 2019
Creative City նորարարական կլաստեր` որպես Նոր Հայաստանի զարգացման հիմք (ՖՈՏՈ)
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ այսօր Հայաստանի համար ընդունելի կարող է դառնալ նորարարական կլաստերների ստեղծման պրակտիկայի ներդրումը։
13:15
18 Փետրվարի 2019
Զարգացման վերացական ծրագիր և անօգնական ընդդիմություն. ի՞նչ ապագա է ընտրել Հայաստանը
Հայտնի դրույթն այն մասին, որ «իշխանությունն այլասեռում է» ապրիորի չունի բացառություններ։ Այս բախտից չխուսափեց նաև ՀՀ նոր իշխանությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
16:43
11 Փետրվարի 2019
Նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը լքում է ՀՀԿ–ն. պարզում ենք պատճառները և հնարավոր զարգացումները
Արփինե Հովհաննիսյանը երկուշաբթի հայտարարել է ՀՀԿ–ի իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
19:47
05 Փետրվարի 2019
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք
Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացի Հուսեյնզադեն չի ցանկանում վերադառնալ հայրենիք:
21:01
31 Հունվարի 2019
Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը, մշակութային ժառանգության պահպանումը, հայկական փորձը ՏՏ ոլորտում. Փաշինյանը հանդիպեց Քյոլնի քաղաքպետի հետ (ՖՈՏՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում հինգշաբթի հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին:
18:37
29 Հունվարի 2019
Քաղաքական հեղափոխությունից դեպի տնտեսական. ինչպե՞ս հանդես եկավ Հայաստանը Դավոսյան համաժողովին. փորձագիտական կարծիքներ
Հայաստանի համար համաժողովի հիմնական արդյունքները սահմանելու համարզ զրուցել ենք Հայաստանի և Ռուսաստանի մի շարք փորձագետների հետ, որոնք ներկայացրել են Դավոսի տնտեսական համաժողովի հիմնական ուղերձների իրենց տեսլականը: