Աշխարհի առաջատար հեռուստաընկերությունները հավաքվել են Սոչիում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ աշխատանքի հարցերը քննարկելու նպատակով

01.02.2012, 12:49
Աշխարհի առաջատար հեռուստաընկերությունները հավաքվել են Սոչիում՝ Օլիմպիական խաղերի ժամանակ աշխատանքի հարցերը քննարկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Աշխարհի առաջատար հեռուստաընկերությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ, որոնք ձեռք են բերել Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի հեռուստատեսային ցուցադրության իրավունքը, հավաքվել են Կրասնայա Պոլյանայում՝ 2014 թ.-ի Օլիմպիական խաղերի հեռարձակողների առաջին միջազգային հանդիպմանը մասնակցելու նպատակով, տեղեկացնում է «Սոչի 2014» կազմկոմիտեի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապագա խաղերի մայրաքաղաքն ավանդաբար ընդունում է հեռուստահեռարձակողների երկու միջազգային հանդիպում, որոնք անցկացվում են Օլիմպիական հեռարձակողների ծառայության (OBS) կողմից: Միջոցառմանը կմասնակցեն KY ITALIA-ի, ATV-ի (Ավստրիա), ORF-ի (Ավստրիա), ARD/ZDF-ի (Գերմանիա), FT2/FT3-ի (Ֆրանսիա), NBC Olympics-ի (ԱՄՆ), Japanese Consortium-ի և այլ հեռուստաըկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը կբացեն ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակն ու OBS-ի ղեկավար Մանոլո Ռոմերոն:

«Այսօր հեռուստատեսային արդյունաբերության ներկայացուցիչներն օլիմպիական շարժման լիիրավ մասնակիցներն են, քանի որ Օլիմպիական խաղերը հավաքում են աշխարհում ամենամեծ հեռուստատեսային լսարաններից մեկը: Խաղերը վաղուց դարձել են ոչ միայն տեսարժան մարզական տոն, այլև մասշտաբային հեռուստատեսային շոու: Մարզական լրագրողների, Խաղերի բացման և փակման արարողությունների պրոդյուսերների աշխատանքի արդյունավետությունից, հեռուստատեսային պատկերի որակից ուղղակիորեն կախված է խաղերի, օլիմպիական արժեքների նկատմամբ բնակչության ամենալայն շերտերի հետաքրքրությունը», - հայտարարել է Կոզակը:-0-