Ռաֆայել Նադալը վստահորեն դուրս է եկել Australian Open-ի երկրորդ շրջան

16.01.2012, 14:43
Ռաֆայել Նադալը վստահորեն դուրս է եկել Australian Open-ի երկրորդ շրջան

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանի մրցախաղում իսպանացի Ռաֆայել Նադալն առաջ է անցել ուկրաինական ծագումով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Կուզնեցովից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկուշաբթի կայացած հանդիպումն ավարտվել է 6:4, 6:1, 6:1 հաշվով՝ հօգուտ Նադալի, ով մրցախաղում 2-րդ համարի տակ էր հանդես գալիս: Մրցապայքարը տևել է 1 ժամ 46 րոպե:

Հաջորդ մրցախաղում Նադալը կպայքարի գերմանացի Թոմ Խաասոմի դեմ, ով առաջ է անցել ամերիկացի Դենիս Կուդլոյից՝ 7:6 (7:5), 3:6, 6:0, 7:5: —0—