Ռուսների շուրջ կեսը հավանություն է տվել Խոդորկովսկու համաներմանը

26.12.2013, 11:28
Ռուսների շուրջ կեսը հավանություն է տվել Խոդորկովսկու համաներմանը
Ռուսների շուրջ կեսը հավանություն է տվել Խոդորկովսկու համաներմանը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսների մոտ կեսը (47%) հավանություն է տվել Միխայիլ Խոդորկովսկու համաներմանը, ևս 40 տոկոսը չգիտի, թե ինչպես վերաբերվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը, գրում է ՌԻԱ Նովոստին`հղում անելով Լևադա–կենտրոնին, որը ներկայացրել է անցկացրած հարցման արդյունքները։

Ուրբաթ նախագահը հրամանագիր է ստորագրել Խոդորկովսկուն համաներում շնորհելու մասին և նույն օրը ՅՈՒԿՕՍ–ի նախկին ղեկավարն ազատ է արձակվել։ Նրա ազատազրկման ժամկետը` 10 տարի 10 ամիս, լրանալու էր 2014թ.–ի օգոստոսին։ Ազատության մեջ հայտնվելուց նա հետո մեկնել է Գերմանիա։

Սոցիոլոգները նշել են, որ ռուսների մեկ երրորդը (33%) իրենցից է տեղեկացել Խոդորկովկսու համաներման մասին։

Հարցումը ցույց է տվել, որ մեր քաղաքացիների 55 տոկոսը կողմնակից են այն վարկածին, որ Խոդորկովսկին, ով նախկինում չէր համարձակվում համաներում խնդրել նախագահից, անձամբ է համաներում խնդրել, 7 տոկոսը համաձայն չէ այդ վարկածին։

Ռուսների մեկ երրորդ մասը (33%), ինչպես պարզաբանել է Լևանդա–կենտրոնը, կարծում է, որ գործարարը որոշել է համաներում խնդրել, քանի որ ճանաչել է իր մեղքը, ևս 24 տոկոսը կարծում է, որ այդպես չէ։

Հարցումը, որն անցկացվել է դեկտեմբերի 20–24–ն ընկած ժամանակահատվածում, իրականացվել է ավելի քան 1,6 հազար մարդու շրջանում։ Այդ հետազոտությունների սխալվելու հավանականությունը չի գերազանցում 3,4 տոկոսը։ –0–