ԱԻՆ-ի ներդրած «911» ծառայության հեռախոսահամարը բարձրացրել է ՀՀ բնակչության սպասարկման արդյունավետությունը

18.01.2012, 16:23

ՀՀ ԱԻՆ-ի «911» փրկարար ծառայության հեռախոսահամարը մի քանի անգամ բարձրացրել է քաղաքացիների կողմից ստացված ահազանգերի սպասարկման արդյունավետությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ԱԻՆ փրկարար ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Գրիգորյանը:
«Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ գրեթե չորս անգամ բարձրացել է ահազանգերի սպասարկման գործընթացի արդյունավետությունը»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա, այժմ արդեն «911»-ի 10 օպերատիվ համար է գործում՝ նախկին վեցի փոխարեն, տեղը որոշելու, գրանցման և զանգերի սպասարկման ու տեղեկատվության կառավարման ծրագրային փաթեթներ են ներդրվել:

«Այսօր միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայությունը 24 ժամ անընդմեջ սպասարկում է արտակարգ աղետների և սոցիալ-կենցաղային իրավիճակների վերաբերյալ ստացված ահազանգերը, տեղեկատվություն է ապահովում արտակարգ իրավիճակներով շահագրգիռ մարմիններին և նախարարություններին, արտակարգ պատահարի վայրում անհրաժեշտ գործողություններ է կազմակերպում»,- ավելացրեց նա:
Գրիգորյանը նշեց, որ փրկարար ծառայության միասնական հեռախոսահամարը գործում է  2011թ.-ի սեպտեմբերից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային վարչության կենտրում: -0