Սյույ Բեյհունի նկարը Պեկինում վաճառվել է ռեկորդային 42 մլն դոլարով

07.12.2011, 10:26
Սյույ Բեյհունի նկարը Պեկինում վաճառվել է ռեկորդային 42 մլն դոլարով
Սյույ Բեյհունի նկարը Պեկինում վաճառվել է ռեկորդային 42 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի չինացի նկարիչ Սյույ Բեյհունի նկարը Պեկինում կայացած Poly աճուրդի աշնանային առքուվաճառքի ժամանակ վաճառվել է ռեկորդային 266,8 մլն յուանով (42 մլն դոլար), նշվում է ընկերության կայքում տեղադրված տեղեկության մեջ:

Սյույ Բեյհունը (1895-1953 թթ) ժամանակակից չինական գեղանկարչության ակնառու դեմքերից է, ով միավորել է ազգային նկարչական ավանդույթները եվրոպական գեղանկարչության ձեռքբերումների հետ: 2010թ.-ին նրա ստեղծագործությունների աճուրդային վաճառքների ընդհանուր գումարը կազմել է 176,3 մլն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

150/250 սմ չափսերով նկարը, որը հեղինակը ստեղծել է 1951թ.-ին, գյուղացիական աշխատանքի տեսարան է ներկայացնում՝ գյուղացիներից մեկը աշխատում է գոմեշի վրա, իսկ մյուս երկուսը մշակում են հողը բրիչներով: Նկարի սկզբնական արժեքը կազմում էր 150 մլն յուան, այնուհետև այն բարձրացավ 20 անգամ:
Մինչև հիմա Սյույ Բեյհունի ամենաթանկարժեք նկարը գետից ջուր հավաքող գյուղացիներին պատկերող նկարն էր: Այն 2010թ.-ի դեկտեմբերին կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 171 մլն յուանով:

Այս տարվա սեպտեմբերին 2010 թ.-ի հունիսին Չինաստանի մայրաքաղաքում կայացած Beijing JiuGe Auctions աճուրդի ժամանակ 11,4 մլն դոլարով վաճառված Սյույ Բեյհունի ստեղծագործություններից մեկի շուրջ սկանդալ էր առաջացել: Նկարը, որի վրա իբր պատկերված է նկարչի կինը, որոշ փորձագետների կարծիքով կեղծ էր:
Չինաստանի գեղարվեստական աճուրդները պատասխանատվություն չեն կրում ներկայացված լոտերի իսկության համար: Նրանք միայն պարտավոր են իրենց կարծիքը հայտնել լոտի գեղարվեստական արժեքի մասին, ինչի հետ գնորդը կարող է համաձայնել կամ ոչ: Չինաստանի օրենսդրությունն արվեստի ստեղծագործությունների փորձագիտական գնահատականին ուղղված գործունեության պաշտոնական արտոնագրում չի նախատեսում:-0-