Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսն ու Հայաստանը պետք է մեծացնեն ապրանքաշրջանառությունը

12.01.2012, 14:34
Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսն ու Հայաստանը պետք է մեծացնեն ապրանքաշրջանառությունը
Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսն ու Հայաստանը պետք է մեծացնեն ապրանքաշրջանառությունը

Բելառուսը զարգացնելու է քաղաքական և տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հինգշաբթի Մինսկում ընդունելով ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին:

«Երևանում պետք է վստահ լինեն, որ Բելառուսը հետամուտ է լինելու մեր երկրների միջև միասնությանն ու բարեկամությունը, առավել ևս, որ մենք կապված ենք միջազգային պայմանագրերով», - ասել է Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների համագործակցությունն արդյունավետ է զարգանում:
«Մենք միևնույն ռազմաքաղաքական դաշինքում ենք և շարունակելու ենք համագործակցել: Փակ թեմաներ չկան», - ասել է Բելառուսի նախագահը:
Անդրադառնալով տնտեսական համագործակցությանը՝ Լուկաշենկոն ընդգծել է, որ այստեղ Հայաստանն ու Բելառուսը պետք է ավելացնեն ծավալները: Ըստ նրա, նախորդ տարի ապրանքաշրջանառությունը մեկ երրորդով նվազել է:

2011 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների վիճակագրական տվյալների համաձայն, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 28 մլն դոլար կամ 2010 թ.-ի մակարդակի 64,2 տոկոսը: Լուկաշենկոյի կարծիքով՝ զգալի ներուժ կա երկու երկրների ապրանքատնտեսական կապերի զարգացման համար:
Բելառուսը հիմնականում Հայաստան է արտահանում անվադողեր, բեռնատար ավտոմեքենաներ, ավտոմեքենաների և տրակտորների պահեստամասեր: Հայաստանից ներկրվում է հիմնականում ոգելից խմիչք, ծխախոտ, քիմիական նյութեր և դեղորայք:-0-