Հայաստանում բնակվող ռուս քաղաքացիները տեղյակ են ՌԴ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին. դեսպան

01.12.2011, 14:59
Հայաստանում բնակվող ռուս քաղաքացիները տեղյակ են ՌԴ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին. դեսպան

Հայաստանի տարածքում բնակվող ՌԴ քաղաքացիները լավատեղյակ են ՌԴ առաջիկա խորհրդարանական ընտրությունների և նախընտրական իրավիճակի մասին, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Մեկ ամսվա ընթացքում մենք լուրջ աշխատանք են տարել, որպեսզի Հայաստանի ողջ տարածքում բնակվող մեր համաքաղաքացիներին ծանոթացնենք և տեղյակ պահենք առաջիկա ընտրությունների մասին, այն մասին, թե երբ և որտեղ են դրանք անցկացվում և ով է ներկայացված ընտրություններին»,- ասաց դեսպանը:

Ըստ Կովալենկոյի, Հայաստանում ռուսական կազմակերպությունների ղեկավարների հետ անհատական հանդիպումների ընթացքում ինքը համոզվել է, որ բոլոր համաքաղաքացիներն արդեն ծանոթ են ՌԴ Պետդումայի ընտրությունների թեկնածուների ցուցակին, որը նշանակվել է դեկտեմբերի 4-ին:

«Ցավոք, այստեղ՝ Հայաստանում, մենք չկարողացանք հատուկ չափումներ անցկացնել, որպեսզի որոշենք, թե որ կուսակցությունն է առավել շատ աջակցությունն ստանում հանրապետությունում բնակվող ռուս քաղաքացիների շրջանում, բայ Ռուսաստանում նման չափումները կատարվել են, և ցուցանիշներն արդեն առկա են»,- նշեց դեսպանը:

Այսպիսով, ըստ նրա, անցկացված չափումների համաձայն, առաջատարի դիրքում է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, որն ավելի քան 50 տոկոս է հավաքել, այնուհետև ՌԼԴԿ-ն՝ 11 տոկոս, իսկ հետո արդեն «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն, որը շուրջ 7-8 տոկոս է հավաքել:

«Վստահ եմ, որ դեկտեմբերի 4-ին կայանալիք ընտրություններն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ՀՀ տարածքում, բարձր մակարդակով կանցնեն, և մասնավորապես մեր ընտրական տեղամասում ոչ մի խոչընդոտներ և խնդիրներ չեն առաջանա»,- ավելացրեց Կովալենկոն:

Քվեարկությունը կանցկացվի տեղական ժամանակով 8:00-ից մինչև 20:00-ը, ընտրողները պետք է իրենց մոտ ունենան ՌԴ քաղաքացու վավեր անձնագիր: -0-