Պաղեստինը ՄԱԿ-ում ավելի շուտ դիտորդի կարգավիճակ կստանա, քան լիիրավ անդամի. Չուրկին

30.09.2011, 10:51
Պաղեստինը ՄԱԿ-ում ավելի շուտ դիտորդի կարգավիճակ կստանա, քան լիիրավ անդամի. Չուրկին
Պաղեստինը ՄԱԿ-ում ավելի շուտ դիտորդի կարգավիճակ կստանա, քան լիիրավ անդամի. Չուրկին

Ավելի իրատեսական է այն տարբերակը, որի դեպքում Պաղեստինը կստանա ՄԱԿ-ի դիտորդ-պետության, այլ ոչ թե լիիրավ անդամի կարգավիճակ, ուրբաթ «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:

«Պաղեստինցիները չեն հրաժարվում Գլխավոր վեհաժողով դիմելուց, որպեսզի նրանց տրամադրվի դիտորդ-պետության կարգավիճակ... Սա ավելի իրատեսական է, քան ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցությունը: Սակայն Իսրայելն, ամեն դեպքում, դեմ է: Չնայած մենք կարծում ենք, որ մեր իսրայելցի գործընկերները զուր են նյարդայնանում», - ասել է դիվանագետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հայտը ներկայացվել է Անվտանգության խորհուրդ սեպտեմբերի 23-ին: ԱԽ-ն իր հերթին այդ հայտը փոխանցել է հատուկ ստեղծված փորձագիտական հանձնաժողովին, որի անդրանիկ նիստը կկայանա ուրբաթ՝ սեպտեմբերի 30-ին:

Այս պահին Պաղեստինը ճանաչում է 131 երկիր, այսինքն՝ պետությունների ավելի քան երկու երրորդը: Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամ-երկրներից մեկը վետո դնի ՄԱԿ-ում Պաղեստինի անդամակցության վրա, ապա Գլխավոր վեհաժողովը կարող է նրան տրամադրել դիտորդ-պետության կարգավիճակ, ինչը թույլ կտա նրան մասնակցել բազմաթիվ միջազգային համաժողովների և հայցեր ներկայացնել Միջազգային քրեական դատարան:

ՄԱԿ-ի ԱԽ-ում ներառված է հինգ մշտական անդամ՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան և տասը ոչ մշտական անդամ, որոնք են Բոսնիա և Հերցեգովինան, Բրազիլիան, Գաբոնը, Լիբանանը, Նիգերիան, Գերմանիան, Հնդկաստանը, Կոլումբիան, Պորտուգալիան և ՀԱՀ-ն:-0-