Եգիպտոսի նախկին նախագահը դատավարության անցկացման վայր է ժամանել. հեռուստատեսություն

03.08.2011, 14:33
Եգիպտոսի նախկին նախագահը դատավարության անցկացման վայր է ժամանել. հեռուստատեսություն
Եգիպտոսի նախկին նախագահը դատավարության անցկացման վայր է ժամանել. հեռուստատեսություն

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ժամանել է Կահիրեի Ոստիկանական ակադեմիա, որտեղ դատավարություն կսկսվի նրա դեմ։

Եգիպտական հեռուստատեսությունը ցույց է տվել, թե ինչպես է ուղղաթիռը վայրէջք կատարում Ակադեմիայի տարածքում։ Ավելի վաղ նշվել է, որ պետության նախկին ղեկավարին բժշկական ինքնաթիռով տեղափոխել են Կահիրեի «Ալ Մազա» ռազմակայան, որը Ոստիկանական ակադեմիայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։

Եգիպտոսում գրեթե 30 տարի նախագահող Հոսնի Մուբարաքը ստիպված էր հրաժարական տալ այս տարվա փետրվարի 11-ին՝ 18-օրյա խռովություններից հետո։ Եգիպտոսի գլխավոր դատախազությունն ապրիլի 12-ին որոշում է ընդունել նախկին նախագահի և նրա երկու որդիների ձերբակալման մասին՝ ցուցարարների գնդակահարման, ինչպես նաև անօրինական հարստանալու, անձնական նպատակներով իշխանական լիազորություններն օգտագործելու մեղադրանքների հետաքննության շրջանակներում։
Նախկին նախագահի հետ մեղադրյալների աթոռին կնստեն նրա որդիներ Գամալն ու Ալյան, ինչպես նաև ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ Ադլին և նրա ամենամոտ օգնականները։ -0-