ՀՀ վարչապետը Երևան է հրավիրել իր լիբանանցի գործընկերոջը

21.07.2011, 10:50
ՀՀ վարչապետը Երևան է հրավիրել իր լիբանանցի գործընկերոջը
ՀՀ վարչապետը Երևան է հրավիրել իր լիբանանցի գործընկերոջը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր լիբանանցի գործընկեր Նաջիբ Միքաթին հրավիրել է պաշտոնական այցով Երևան այցելել, հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դեսպան Քոչարյանը Լիբանանի վարչապետին է փոխանցել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական նամակը և Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:

Դեսպանը վարչապետ Միքաթիին ՀՀ կառավարության անունից շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու և Լիբանանի նոր կառավարության կողմից խորհրդարանում վստահության քվե ստանալու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ:

Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի, գործարար համաժողովների անցկացման, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի թարմացման անհրաժեշտությունը:

Կարևորվել է հայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալտնտեսական և մշակութային կյանքում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին: -0-