Արցախը ծրագրում է ձեռք բերել նոր, այդ թվում` հեռահար սպառազինություն. պաշտպանության նախարար

25.12.2013, 13:31
Արցախը ծրագրում է ձեռք բերել նոր, այդ թվում` հեռահար սպառազինություն. պաշտպանության նախարար
Արցախը ծրագրում է ձեռք բերել նոր, այդ թվում` հեռահար սպառազինություն. պաշտպանության նախարար

Ղարաբաղյան բանակը 2014 թվականին կհամալրվի նոր, այդ թվում` հեռահար սպառազինությամբ, լրագրողներին ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։

«Եթե կրկին պատերազմ սկսվի, ապա զինված ուժերը հեշտությամբ կկատարեն իրենց խնդիրը։ Սպառազինությունների մրցավազքը երբեք չպետք է ինքնանպատակ և որոշիչ գործոն լինի։
Որոշիչ գործոն է իր հայրենիքը պաշտպանելու և հաղթելու` մարդու կարողությունը, և այս հարցում մենք որևէ խնդիր չունենք»,– ասաց Հակոբյանը։

Նա հայտարարեց, որ այդ նպատակների իրագործման համար բանակը համապատասխան ռազմական տեխնիկա ունի։

«Մենք կզինվենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր խնդրի կատարման համար։ Հաջորդ տարի դուք կլսեք նոր սպառազինության, այդ թվում` հեռահար զենքի ձեռք բերման մասին»,– նշեց Հակոբյանը։ -0-