ԱԻՆ-ում սակրավորների և պայթեցման աշխատանքներով զբաղվող ծառայողների խումբ կձևավորվի

12.12.2011, 18:11
ԱԻՆ-ում սակրավորների և պայթեցման աշխատանքներով զբաղվող ծառայողների խումբ կձևավորվի
ԱԻՆ-ում սակրավորների և պայթեցման աշխատանքներով զբաղվող ծառայողների խումբ կձևավորվի

Սակրավորների խումբ կձևավորվի Հայաստանի ԱԻՆ կառույցում, երկուշաբթի կայացած խորհրդակցության ընթացքում հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Խումբը կստեղծվի զենք-զինամթերքի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ ահազանգերին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով»,- նշեց նախարարը: 

Բացի այդ, Երիցյանի խոսքով, բարդ տեղամասերում քարաթափումներն ու սահքերը կանխարգելելու, ինչպես նաև բարդագույն խնդիրներ լուծելու նպատակով կկազմավորվի նաև հատուկ խումբ` պայթեցման աշխատանքների համար: Նա ավելցրեց, որ այդ նպատակով մի խումբ ծառայողներ արդեն մասնակցում են համապատասխան դասընթացների: -0-