ՀՀ ԶՈՒ-ն անում է հնարավորինը բանակում միջադեպերը կանխելու համար. պաշտպանության նախարար

01.11.2011, 15:00
ՀՀ ԶՈՒ-ն անում է հնարավորինը բանակում միջադեպերը կանխելու համար. պաշտպանության նախարար

Զինված ուժերի ղեկավարությունն անկախ բանակում առկա միջադեպերի պատճառներից չի նվազեցնում իր պատասխանատվության աստիճանը, ձեռնարկում է հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները զինծառայողների մահվան կամ վիրավորման դեպքերի կասեցման, ինչպես նաև անպատժելիության մթնոլորտի բացառման ուղղությամբ, ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջին ժամանակներում հայկական ԶԼՄ-ներում ակտիվ քննարկվում են զինծառայողների մահվան դեպքերը: Զոհված զինվորների հարազատները պարբերաբար ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Կարծում եմ, որ հանցագործության կանխման լավագույն միջոցը հանցագործներին օրենքի ողջ խստությամբ պատժելն է»,- ասել է Օհանյանը «Առավոտ» թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ քրեական գործերով անցնող սպաները ենթարկվում են քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր հանցագործության մասնակիցներ չեն և մեղավոր են միայն ծառայողական պարտավորությունների ոչ պատշաճ կատարման մեջ, ենթարկվում են կարգապահական տույժի:

Օհանյանը միաժամանակ հայտնել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երեք տարիների ընթացքում ավելի քան 30 բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ վարչությունների պետեր, գնդի կամ բրիգադի հրամանատարներ, կարգապահական տարբեր պատճառներով զորացրվել են կամ նշանակվել ավելի ցածր պաշտոններում:

«Սա մեր ամենօրյա աշխատանքն է, և եթե մենք ամեն անգամ չենք հայտարարում դա ողջ աշխարհով, ապա դա չի նշանակում, որ բարձրաստիճան զինծառայողները պատիժ չեն կրում»,- ասել է նա: -0