Դաշնակցությունը չի բացառում ընտրությունների ժամանակ ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու հնարավորությունը

03.02.2012, 14:36
Դաշնակցությունը չի բացառում ընտրությունների ժամանակ ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Դաշնակցությունը չի բացառում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու հնարավորությունը, ասել է Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ մեծամասնական համակարգի պահպանման դեպքում կուսակցությունը կարևոր ընտրատարածքներում պարտադիր կերպով կառաջադրի սեփական թեկնածուներին, սակայն միաժամանակ որոշ ընտրատարածքներում կաջակցի ընդդիմադիր այլ ուժերի առաջադրած թեկնածուներին:

«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի:

Հովհաննիսյանը նշել է, որ եթե չհաջողվի անցնել 100-տոկոսանոց համամասնական համակարգի, ապա հնարավոր է փոխվի մեծամասնական և համամասնական տեղերի հարաբերակցությունը:

Միաժամանակ խմբակցության ղեկավարը նշել է, որ ցանկացած նորմալ քաղաքական ուժ ձգտում է խորհրդարանում առավելագույն թվով տեղերի, և Դաշնակցությունը բացառություն չէ:

«Մենք, իսկապես, ձգտելու ենք մեծամասնության: Միայնակ, թե դաշնակիցների հետ` դա արդեն առանձին հարց է, սակայն մենք ցանկանում ենք, որպեսզի իշխանափոխություն տեղի ունենա, իսկ դա հնարավոր միայն այն դեպքում, երբ ընդդիմությունը կկարողանա խորհրդարանում որոշումներ ընդունել՝ հաշվի առնելով գոյություն ունեցող ձայները», - ասել է նա:

Հովհաննիսյանը նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, որը կանցնի խորհրդարան:

ՀՀ ԱԺ-ն բաղկացած է 131 պատգմավորից, որից 41-ը ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական համակարգով:-0-