Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը բարդ իրավիճակում կհայտնվի փախստականների հոսքի պատճառով. հայ փորձագետ

02.02.2012, 16:22
Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը բարդ իրավիճակում կհայտնվի փախստականների հոսքի պատճառով. հայ փորձագետ

Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններն Ադրբեջանին բարդ իրավիճակի մեջ կդնեն, քանի որ Բաքուն կբախվի փախստականների մեծ ներհոսքի հետ, կարծում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Ոսկանյանը:

 «Ադրբեջանի և Իրանի հետ սահմանակից տարածաշրջաններում զանգվածային թուրքալեզու իրանցիներ են բնակվում (Ատրոպատենից), և բնականաբար, պատերազմի դեպքում այդ բնակչության մեծ ներհոսք կլինի դեպի Ադրբեջան, իսկ ինչպես ակնհայտ է WikiLeaks- կողմից բացահայտված փաստաթղթերից, պաշտոնական Բաքուն չափազանց վախենում է դրանից»,- հինգշաբթի ««Մեծ Կովկասը» պատժամիջոցների և սպառնալիքների լուծի ներքո. Իրանի գործոնը» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում հայտնեց Ոսկանյանը:  

Ըստ նրա՝ չնայած Ադրբեջանի հայտարարություններին, որ Արաքս գետից դեպի հարավ նրանց հայրենակիցներն են բնակվում կամ այսպես կոչված Իրանի «ադրբեջանական սփյուռքը», ամեն դեպքում Թևրիզից և այլ վայրերից մարդկանց ներհոսքն Ադրբեջանի համար աղետի կվերածվի, քանի որ այնտեղ կուժեղանան արդեն իսկ ուժեղ իսլամական տրամադրությունները:

Միաժամանակ Ոսկանյանը նշեց, որ Իրանի շուրջ իրավիճակն ինչ-որ դրական պահեր է ստեղծում Հայաստանի համար:

«Մերձավոր Արևելքի վերջին զարգացումների առումով իրանական քաղաքական վերնախավն այլևս հույզեր չունի «Համասի» և այլ պաղեստինյան կազմակերպությունների հաշվով, որոնք ավանդաբար իրանամետ են համարվել: Իրանը դադարեցրել է այդ կազմակերպությունների օգնությունը, և նրա մոտ որոշակի քանակությամբ ազատ գումար է հայտնվել: Կարծում եմ, նպատակահարմար կլինի դրանք ուղարկել Հայաստան՝ տնտեսական նախագծերի իրականացման համար, մասնավորապես՝ նավթուղու շինարարության, քանի որ Հայաստանը կարող է իրանական նավթի արտահանման ճանապարհներից մեկը դառնալ՝ այն նավթի, որն էմբարգոյի տակ է ընկել»,- ասաց նա: -0-