ՀՀ վարչապետն այցելել է Ճանապարհային Ոստիկանության կառուցվող շենք

23.01.2012, 18:18
ՀՀ վարչապետն այցելել է Ճանապարհային Ոստիկանության կառուցվող շենք

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ, երկուշաբթի ստուգայց է կատարել Նուբարաշենի ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական նորակառույց բաժին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից:

Բաժնում, որը նախատեսված է շահագործման հանձնել 2012թ.-ի ապրիլին, իրականացվելու է վարորդական իրավունքների տրամադրում, տրանսպորտային միջոցների հաշվառում:

Բաժինը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով, որտեղ ներդրվելու է ծրագրային տվյալների միասնական բազա: Այս ամենի արդյունքում քաղաքացիները կսպասարկվեն էլեկտրոնային եղանակով՝ առավելագույնը 15-20 րոպեի ընթացքում:

 

Բացի այդ, կառավարության ղեկավարը նաև այցելել է ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի N 2 հաշվառման քննական բաժանմունք, որտեղ ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, մասնավորապես, վարորդական իրավունքների ստացման, տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգերին:

Վարչապետին զեկուցվել է, որ բաժանմունքն օրական սպասարկում է 120-150 քաղաքացու: -0-