ՌԴ քաղաքացի Գասպարյանը ձերբակալվել է Վրաստանում սահմանն անօրինական կերպով հատելու համար. Սահմանապահ ոստիկանություն

17.01.2012, 13:56
ՌԴ քաղաքացի Գասպարյանը ձերբակալվել է Վրաստանում սահմանն անօրինական կերպով հատելու համար. Սահմանապահ ոստիկանություն

Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ՌԴ քաղաքացի Արմեն Գասպարյանին հայ-վրացական սահմանն անօրինական կերպով հատելու փաստով, երեքշաբթի հաղորդում է Սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«ՌԴ քաղաքացի Արմեն Գասպարյանը (ք. Բրյանսկ) հունվարի 14-ին հատել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանը՝ շրջանցելով հսկիչ անցակետը», - տեղեկությունը ներկայացնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Քննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 344-րդ հոդվածի առաջին մասի (Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատում) հատկանիշներով: Գասպարյանի մեղքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է տուգանք կամ 3-5 տարի ազատազրկում:
Գասպարյանի փաստաբանները դեռ ոչ մի մեկնաբանություն չեն ներկայացրել ԶԼՄ-ներին:-0- Ա.Թ.