Հայաստանյան ընկերություններն ապրիլին կկարողանան մասնակցել Ֆլորենցիայի միջազգային ցուցահանդեսին

14.12.2011, 15:00
Հայաստանյան ընկերություններն ապրիլին կկարողանան մասնակցել Ֆլորենցիայի միջազգային ցուցահանդեսին
Հայաստանյան ընկերություններն ապրիլին կկարողանան մասնակցել Ֆլորենցիայի միջազգային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանյան ընկերությունները կկարողանան մասնակցել Mostra Internazionale dell’ Artigianato 2012 76-րդ միջազգային ցուցահանդեսին, որը կանցկացվի ապրիլի 21-29-ը Ֆլորենցիայում, հայտնում է ֆլորենտական Ֆիրենցե Ֆիերա կենտրոնի գործընկեր «Էկո-կենտրոն» հայկական ցուցահանդեսային ընկերությունը:

Հաղորդագրության համաձայն` ցուցահանդեսին կարող են մասնակցել հետևյալ ոլորտների կազմակերպությունները՝ արվեստ և դիզայն, հագուստ-հագուստի աքսեսուարներ, կահույք-կահույքի պարագաներ, նվերներ, թուղթ և տպագրություն, ոսկեգործություն, խնամքի միջոցներ, ավանդական ճաշատեսակներ և կոլեկցիոն գինիներ (միայն փաթեթավորված), արհեստներ, ձեռքի էթնիկ աշխատանքներ:

Ֆիրենցե Ֆիերա ցուցահանդեսային կենտրոնն աշխատում է միջազգային ցուցահանդեսների կազմակերպման ոլորտում 1931 թվականից:

Mostra Internazionale dell’ Artigianato ցուցահանդեսում ներկայացված են բոլոր հինգ մայրցամաքների մասնակիցները: Ցուցահանդեսը կանցկացվի Մեդիչիների հնագույն ամրոցում, ինչը առանձնահատուկ փայլ կհաղորդի այդ միջազգային իրադարձությանը: -*0-