ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ուսումնամարզական համալիրների նյութատեխնիկական բազան 30 տոկոսով թարմացվել է

14.12.2011, 11:17
ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ուսումնամարզական համալիրների նյութատեխնիկական բազան 30 տոկոսով թարմացվել է
ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ուսումնամարզական համալիրների նյութատեխնիկական բազան 30 տոկոսով թարմացվել է

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական ռազմակայանի ուսումնամարզական համալիրների նյութատեխնիկական բազան 30 տոկոսով թարմացվել է հրաձգարանի թիմերի ուժերով, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Հրաձգարաններում անցկացված միջոցառումները թույլ կտան էապես բարձրացնել մարտավարական և կրակային պատրաստության պարապմունքների ինտենսիվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, պարապմունքներին պատրաստ են միավորման տանկակայանը, ավտոդրոմը, տանկային դիրեկտրիսան և զինվորական հրաձգարանը, նորոգվել են հսկիչ անցակետերը, ինչպես նաև զինամթերքի կառավարման և հանձնման կետերը:

Պատրաստվել են նաև ավելի քան 100 բազմաֆունկցիոնալ շարժական և ստացիոնար թիրախներ՝ որպես պայմանական հակառակորդի զրահատեխնիկա, կենդանի ուժ, գնդացրային և հակատանկային հաշվարկներ օգտագործելու համար, պատրաստվել են վաշտերի մարտավարական կոմպլեկտներ, որոնք օգտագործվելու են մարտավարական նախապատրաստության, ջոկատների և դասակների կրակային պատրաստությունների համար:

Բացի այդ, ամբողջովին վերականգնվել է ստորաբաժանումների վաշտային տեղափոխվող ուսումնանյութական բազան, որն օգտագործվում է դաշտային պարապմունքների ժամանակ:

Ռազմակայանի հրամանատարի տեղակալ գնդապետ Դենիս Կիդիսյուկի խոսքով` Ալագյազ և Քահմուդ ուսումնամարզական համալիրների նյութատեխնիկական վիճակի մակարդակը, ինչպես նաև հրաձգարանների թիմերի անձնակազմի պրոֆեսիոնալիզմը թույլ են տալի ապահովել մարտական պատրաստության միջոցառումները ողջ ծավալով:

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:--0—