Մալաթիա-Սեբաստիա բաժնի անձնագրային ծառայության նոր պետ է նշանակվել Գոհար Ստեփանյանը

29.11.2011, 14:00
Մալաթիա-Սեբաստիա բաժնի անձնագրային ծառայության նոր պետ է նշանակվել Գոհար Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Մալաթիա-Սեբաստիա բաժնի անձնագրային ծառայության պետ Սամվել Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մեկ այլ հրամանով՝ Մալաթիա-Սեբաստիա բաժնի անձնագրային ծառայության նոր պետ է նշանակվել Գոհար Ստեփանյանը: -0-