ՀՀ նախագահը Երևանում ընդունել է Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչին

28.11.2011, 16:16
ՀՀ նախագահը Երևանում ընդունել է Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության և տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ կապված հարցեր:
Երևան կատարած Լեֆորտի այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: -0-