Հայաստանի ԿԸՀ-ն տարածքային ընտրական հանձնաժողովների երկու նոր անդամ է նշանակել

17.11.2011, 16:36
Հայաստանի ԿԸՀ-ն տարածքային ընտրական հանձնաժողովների երկու նոր անդամ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հինգշաբթի նիստի ժամանակ տարածքային ընտրական երկու՝ №27 и  №40 հանձնաժողովների նոր անդամներ նշանակելու մասին որոշում է ընդունել:

Որոշման համաձայն՝ Գայանե Կիրակոսյանը նշանակվել է №27 ընտրական հանձնաժողովի, Գագիկ Աբովյանը՝ №40 ընտրական հանձնաժողովի անդամ:

Նիստի ընթացքում ԿԸՀ-ն որոշում է ընդունել մի շարք փոփոխություններ և լրացումներ մտցնել «Հանրապետական ընտրությունների, մեծամասնական  համակարգով ՀՀ ԱԺ և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերի հաստատման, ինչպես նաև ընտրատարածքում ընտրությունների արդյունքում արձանագրության քաղվածքների ձևերի հաստատման մասին» 2011 թ.-ի օգոստոսի 11-ին ԿԸՀ-ի կողմից ընդունված №57-N որոշման մեջ:

Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2012 թ.-ի մայիսին, նախագահական ընտրությունները՝ 2013 թ.-ին:-0-