Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի մեկ տարուց. տնօրեն

11.11.2011, 17:12
Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի մեկ տարուց. տնօրեն
Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագիծը պատրաստ կլինի մեկ տարուց. տնօրեն

Երևանի կենդանաբանական այգու նոր գլխավոր հատակագծի մշակումը, որում ներգրավված են բարձրորակ  օտարերկրյա մասնագետներ, ավարտին կհասցվի մոտ մեկ տարուց, ուրբաթ լրագրողներին հայտնեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ միայն նախագծային աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի նշել այն գումարը, որն անհրաժեշտ է գլխավոր հատակագծի իրականացման համար: Միաժամանակ տնօրենը չի նշել ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

Գլխավոր հատակագծի մշակումն անվճար իրականացվում է միջազգային մակարդակի մասնագետների խմբի կողմից, որոնց թվում են՝ «Արտիս» Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, Սինգապուրի կենդանաբանական այգու նախկին տնօրեն, հայտնի նախագծող Բեռնարդ Հարիսոնը, «Բեռնարդ Հարիսոն և ընկերներ» ընկերության համասեփականատեր Թինա Լիմ Լոնգը, կենդանաբանական այգիների դիզայներ Դևիդ Հենքոքսը, լանդշաֆտային ճարտարապետ Թայս դե Զեունը, լույսի դիզայներ Սայմոն Կորդերը:

«Արտիս» Ամստերդամի թագավորական կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանն իր հերթին նշեց, որ գլխավոր հատակագծի իրականացումից հետո Երևանի բնակիչները և մայրաքաղաքի հյուրերը կկարողանան կենդանաբանական այգում տեսնել ոչ միայն կենդանիներ, այլ նաև էնդեմիկ բույսերի տարբեր հազվադեպ տեսակներ: «Նոր գլխավոր հատակագծի գլխավոր նպատակներից մեկը երեխաների այնպես դաստիարակելն ու կրթելն է, որպեսզի նոր սերունդը կարողանա ընկալել և գնահատել բնությունը, այլ ոչ թե ոչնչացնել այն»,- ընդգծեց Բալյանը:

Նա ավելացրեց, որ Հայաստանի բնությունը տարբերվում է չափազանց հարուստ կենսաբազմազանությամբ: «Այստեղ հաշվառվում է թռչունների մոտ 360 տեսակ, այն դեպքում, երբ ողջ Եվրոպայում ընդամենը 800 է, հանրապետությունում նաև բնակվում է կաթնասունների, սողունների, միջատների մեծ քանակություն»,-ասաց նա:

Դիզայներ Հենքոքսն իր հերթին ասաց, որ գլխավոր հատակագծի հեղինակները մտադիր են կիսել կենդաբանական այգին տարբեր գոտիների՝ հաշվի առնելով կենդանաբանական այգու տարածքի բնության բազմազանությունը: «Մենք ցանկանում ենք այցելուներին հնարավորություն ընձեռել այցելության համար առանձին գոտի ընտրել: Կարևոր է նշել, որ նախատեսվում է կենդաբանական այգում ճոպանուղի կառուցել»,- ասաց նա: Դիզայներն ավելացրեց, որ արդիականացումից հետո կենդանաբանական այգու ներկա բնակիչներին կմիանան նաև նոր կենդանիներ:

Երևանի պետական կենդաբանական այգին հիմնադրվել է 1941թ.-ին: Ներկայումս կենդանաբանական այգու բնակիչների տեսակների և քանակի հաշվառում է անցկացվում: -0-