Հայ ժամանակակից երիտասարդությունը «մոդայիկ» մասնագիտություններ է նախընտրում. փոխնախարար

10.11.2011, 16:18
Հայ ժամանակակից երիտասարդությունը «մոդայիկ» մասնագիտություններ է նախընտրում. փոխնախարար
Հայ ժամանակակից երիտասարդությունը «մոդայիկ» մասնագիտություններ է նախընտրում. փոխնախարար

Հայ ժամանակակից երիտասարդությունը «մոդայիկ» մասնագիտություններ է նախընտրում, որոնք պահաջարկ չունեն աշխատաշուկայում, հայտնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

«Մեր կրթության ոլորտում խախտվել է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը... Մեզանում ընդունված են մի շարք «մոդայիկ» մասնագիտություններ, մասնավորապես, տնտեսագիտությունը և իրավաբանությունը, այսինքն, մասնագիտություններ, որոնք մեր հասարակության հոգեկերտվածքի համաձայն, պետք է որոշակի եկամուտ ապահովեն ուսման ավարտից հետո»,- հինգշաբթի ասաց Քարամյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Ըստ նրա, եկել է ժամանակը հասկանալու, որ բարձրագույն կրթություն ստանալը հանուն դիպլոմի բոլորովին աշխատանք ստանալու երաշխիք լինել չի կարող:

«Ցավոք, մեզ մոտ անմխիթար վիճակում է միջին մասնագիտական կրթության ոլորտը, չկան կռունկավարներ և եռակցողներ, այդ մասնագիտությունները սովորում է երիտասարդության չնչին տոկոսը»,- ափսոսանքով նկատեց փոխնախարարը:

Մինչդեռ, նրա խոսքով, միջին մասնագիտական մասնագիտությունների ներկայացուցիչների աշխատավարձը բավականին բարձր է և նրանց արժանավայել կյանքի հնարավորություն է տալիս:

Ըստ նրա՝ շուկայական տնտեսությունը ժամանակի հետ ցույց կտա, որ ոչ բավարար գիտելիքներ ունեցող շրջանավարտները չեն կարողանա իրենց գտնել կյանքում, այդ իսկ պատճառով պետք չէ «ընկնել» բարձրագույն կրթություն ստանալու հետևից: -0-