Եգիպտոսի մշակույթի փոխնախարարի բանաստեղծությունների ժողովածուն եգիպտական ստեղծագործության առաջին հայկական թարգմանությունն է

08.11.2011, 14:44
Եգիպտոսի մշակույթի փոխնախարարի բանաստեղծությունների ժողովածուն եգիպտական ստեղծագործության առաջին հայկական թարգմանությունն է

Հայերեն լեզվով թարգմանված եգիպտական առաջին գրական ստեղծագործությունը «Մոլորված՝ փնտրում եմ երկիր» բանաստեղծությունների ժողովածուն է, որի հեղինակը Եգիպտոսի մշակույթի փոխնախարար Հուսամ Նասարն է:
Նասարի գլխավորած պատվիրակությունն այս օրերին Երևանում է Հայաստանում եգիպտական մշակույթի օրերի շրջանակներում:

«Ժողովածուն գրվել է 2004 թվականին և հրատարակվել է մեկ տարի անց... Ես երազել եմ հեղափոխության և ազատության մասին և կանխագուշակել եմ այն իր իրականացումից յոթ տարի առաջ, իսկ դա տեղի ունեցավ 2011 թվականի հունվարին, հենց այնպես, ինչպես ես պատկերացնում էի»,- երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Նասարը:

Փոխնախարարը հայտարարեց, որ շուտով պատրաստվում է գրել բանաստեղծությունների մեկ այլ ծոզղովածու այն մասին, որ վերգտել է իր հայրենիքը:

Նասարի բանստեղծությունների ժողովածուի հեղինակը Հովիկ Հովեյանն է, իսկ արաբերենից տողատակի թարգմանությունն իրականացրել է Հովհաննես Ասատրյանը: -0-