Տավուշում կրկին ակտիվացել են սողանքային երևույթները

28.10.2011, 20:05
Տավուշում կրկին ակտիվացել են սողանքային երևույթները
Տավուշում կրկին ակտիվացել են սողանքային երևույթները

Տավուշում կրկին ակտիվացել են սողանքային երևույթները, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 28-ին, ժամը 14.42-ին Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանը դիմել է Տավուշի փրկարարական վարչություն առ այն, որ գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երևույթներ, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը և երթևեկելի մասի գրեթե կեսը. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Ճանապարհի հետագա շահագործումը խիստ վտանգավոր է:--0-