ՀՀ Արագածոտնի մարզում ֆուգասային նռնակ է վնասազերծվել. ԱԻՆ

26.10.2011, 15:02
ՀՀ Արագածոտնի մարզում ֆուգասային նռնակ է վնասազերծվել. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ սակրավորները նախօրեին ֆուգասային նռնակ են վնասազերծել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ նախօրեին ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի տաքսի ծառայություններից մեկին հարակից տարածքում հայտ­նա­բեր­վել է անհայտ տեսակի չպայթած նռնակ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

«Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը ֆուգասային նռնակ է, որը սակրավորները  վնասազերծել և հանձնել են ոստիկանության աշխատակիցներին», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-