Դատապարտյալի մայրը մեղադրում է Երևանի դատապարտյալների հիվանդանոցի աշխատակցին իր որդու հանձնուքը յուրացնելու մեջ

24.10.2011, 13:42
Դատապարտյալի մայրը մեղադրում է Երևանի դատապարտյալների հիվանդանոցի աշխատակցին իր որդու հանձնուքը յուրացնելու մեջ

Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող դատապարտյալներից մեկի մայրը հայտարարությամբ դիմել է Երևանի ոստիկանություն, որում հիվանդանոցի աշխատակցին մեղադրել է հանձնուքի յուրացման մեջ, որը նախատեսված է եղել իր որդուն, ասվում է օպերատիվ ոստիկանական ամփոփագրում:

Հաղորդագրության համաձայն՝ նախորդ չորեքշաբթի ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ դատապարտյալներից մեկի համար նախատեսված հանձնուքը տեղ չի հասել:

Դատապարտյալի մայրը հաջորդ օրը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 13-ին 29-ամյա Սամվել Հախվերդյանը հանձնուքի հանձնման սրահում ներկայանալով ՔԿՀ աշխատակից, հանձնուքը որդուն փոխանցելու պատրվակով իրենից վերցրել է 2 հազ. դրամ, հեռուստացույցի ալեհավաք և ցերեկային լամպ, սակայն վստահությունը չարաշահելով` տիրացել է դրանց:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք Հախվերդյանը դատապարտյալների հիվանդանոցի աշխատակի՞ց է:

Կատարվում է հետաքննություն: -0-