Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներից ոչ ոք չի հեռացվել աշխատանքից. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

20.10.2011, 17:30
Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներից ոչ ոք չի հեռացվել աշխատանքից. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայկական ԱԷԿ-ի ինժեներատեխնիկական կազմի աշխատակիցներից ոչ ոք, ովքեր ավելի վաղ աշխատանքից հեռացման դիմում էին ներկայացրել, չեն հեռացվել աշխատանքից, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանին:

Ավելի վաղ հայկական ԱԷԿ-ի աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել էր, որ ատոմակայանի ղեկավարությունը հրաժարվել է բավարարել աշխատավարձերի բարձրացման մասին աշխատակիցների պահանջը և աշխատանքից հեռանալու դիմումներ է ստորագրում: «Օրակարգ» հայկական տնտեսական թերթի տվյալների համաձայն՝ հինգշաբթի առավոտյան երեկոյան հերթափոխի 40 աշխատակից արդեն հանձնել են իրենց անցագրերը:

«Ոչ ոք աշխատանքից չի ազատվել: Որևէ որոշում չի ընդունվել», - հինգշաբթի նշել է Հարությունյանը: Նախարարության մամուլի քարտուղարը ընդգծել է, որ ատոմակայանում շարունակվում են պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 27-ը:

Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր սեպտեմբերի 11-ին պլանային վերանորոգման նպատակով, և ըստ ժամանակացույցի՝ ԱԷԿ-ը պետք է վերսկսի իր աշխատանքը հոկտեմբերի 27-ին:

Հայկական ԶԼՄ-ներն ավելի վաղ տեղեկացրել էին, թե իբր պլանային վերանորոգումից հետո հայկական ԱԷԿ-ի վերագործումը գտնվում էր սպառնալիքի տակ, քանի որ ԱԷԿ-ի ինժեներատեխնիկական կազմի 158 աշխատակից, պահանջելով աշխատավարձի բարձրացում, սեպտեմբերի 20-ին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը:--0--